News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Վրաստանի իշխանությունները Նինոծմինդայում մանկատուն են կառուցում 70-80 որբերի համար, բայց իրականում այդ շենքը համալիր շինություն է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 7-ին հայտնել է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար Շիրակ Թորոսյանը:

Շինության հարեւանությամբ գտնվող երկու տները իշխանությունները հարկադիր կարգով գնել են` կրկնակի գումար վճարելով: Նրանք պատրաստվում են գնել եւս երկու հարեւան տներ:

Թորոսյանի խոսքով, գիշերները շինհրապարակ են գալիս բեռնատարներ, ժամանում են կասկածելի դեմքեր: «Բայց գլխավորն այն է, որ ոչ ոք չգիտի, թե ինչ են կառուցում իրականում, եւ արդյոք այդ համալիրը ծառայելո՞ւ է երեխաներին: Թեկուզ շինարարներից ինչ-որ բան պարզելու բոլոր փորձերը ձախողվել են, իսկ վատագույն դեպքում հետաքրքրվողներով սկսել է հետաքրքրվել Վրաստանի ազգային անվտանգության ծառայությունը»,- ասել է նա:

Թորոսյանին հետաքրքրում է, թե ինչո՞ւ է մանկատունը կառուցվում հատկապես Ջավախքում, որտեղ, ինչպես հայտնի է, հայերը որբ երեխաներին փողոցում չեն թողնում: Կասկածելի է, որ մանկատունը կառուցում են խիստ եղանակային պայմաններով վայրում: Ըստ Թորոսյանի, դա հերթական անգամ ապացուցում է, որ Վրաստանի իշխանությունները Ջավախքում ձուլման քաղաքականություն են վարում, ցանկանում են Ջավախքում ազգային անվտանգության բաժիններ ստեղծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ