News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հետ հարաբերությունների վերբեռնումը Էրդողանի մոտ կարծես ավելի լավ է ստացվում, քան ժամանակին Հիլարի Քլինթոնի, գրում է Independent-ը: Հոդվածում մասնավորապես նշված է.

«Սուլթանը գնում է ցարի պալատ, Պետերբուրգ: Իսկ Դամասկոսի խանը տեսնում է, որ իր քաղաքականությունն արդարացված է:

Թուրքիան Սիրիային սպառնալիք էր ներկայացնում՝ լինելով ԴԱԻՇ-ին, Ալ-Քաիդային (Ջեբհաթ ան-Նուսրա, Ֆաթըհ էլ-Շամ, ում ասես) զենքի մատակարարման միջանցք: Սակայն տեղի ունեցավ խորհրդավոր շրջադարձ: Եվ սուլթան Էրդողանը վազում է Պետերբուրգ, որ իր երկիրը ՆԱՏՕ-ից տեղափոխի մայր Ռուսաստանի գիրկը:

Պուտին ցարը չի հանդուրժի Թուրքիայի սահմանով հրթիռների փոխադրումը, որոնք կխոցեին նրա ուղղաթիռները: Եվ եթե ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը կարծում են, որ կարող են հենվել իրենց հավատարիմ սուլթան Էրդողանի վրա՝ Ասադի ռեժիմը ոչնչացնելու կամ Եվրոպա փախստականների հոսքը շրջելու, Ինջիրլիք ավիաբազայից կամ Անատոլիայում հայերի նախկին սեփականություն համարվող այլ վայրից ԱՄՆ ինքնաթիռներին թռչել թույլատրելու համար, ապա պետք է լավ մտածեն:

«Այս այցն ինձ երկկողմանի հարաբերությունների նոր փուլ է թվում, մաքուր էջից սկսելու մեկնարկ»,- հայտարարել է սուլթանը՝ շարունակելով. «Ես ամբողջ սրտով, անձամբ իմ անունից եւ ամբողջ թուրք ժողովրդի անունից  ողջունում եմ նախագահ Պուտինին եւ բոլոր ռուսներին»: Ահա թե ինչ է հաղորդում ռուսաստանյան հեռուստատեսությունը:

Հիմա ընթերցեք ՏԱՍՍ-ի հաղորդագրությունը, որտեղ սուլթանը խոսում է իր «ընկեր Վլադիմիրի» մասին եւ խոստանում է, որ երկու երկրներին «դեռ շատ բան է վիճակված անել»:

Հեղաշրջման փորձից հետո Էրդողանի առաջին այցը կատարվեց Ռուսաստան: «Սիրիայի ճգնաժամի լուծումն անհնար է գտնել առանց Ռուսաստանի», նրա խոսքն է փոխանցում ՏԱՍՍ-ը:

Այս բառերը կարող են ջերմացնել Բաշար Ասադի հոգին, որն ինչ-որ ժամանակ ընտանիքով մտերիմ էր Էրդողանների հետ: Եթե կարելի է խոցել ռուսական ինքնաթիռը, հետո գրկախառնվել ընկեր Պուտինի հետ, ինչու չի կարելի ամեն ինչ նորից սկսել Ասադի հետ:

Այս հարցի շուրջ կարող են մտածել Հիլարի Քլինթոնը եւ Դոնալդ Թրամփը: Չնայած ցարի մասին Թրամփը կարծես նույն կարծիքին է, ինչ հիմա սուլթանը:

Պետերբուրգյան թատրոնի շնորհիվ շատերը կպարտվեն: Առաջին հերթին ԴԱԻՇ-ը եւ Ալ-Քաիդան եւ մյուս բոլոր իսլամական խմբավորումները, որոնք այժմ պատերազմում են Սիրիայի իշխանությունների դեմ: Նրանց սպառազինության ամենահուսալի միջանցքի մատակարարը հանկարծ դարձել է իրենց երդվյալ թշնամու՝ ռուսական ՌՕՈւ-ի դաշնակիցը:

Հերթում են սուննի զինյալներին փող եւ զենք մատակարարող սաուդյան եւ քաթարյան միլիարդատերերը, որոնք փորձում էին Սիրիայում տապալել ալավիներին եւ իրենց ուժը ցուցադրել Իրանի եւ Լիբանանի շիիթներին:

Բայց հնարավոր է, որ ամենից շատ պետք վախենա թուրքական բանակը, որովհետեւ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանի, նաեւ Իրանի հետախուզությունը Էրդողանին զգուշացրել է հեղաշրջման փորձի մասին: Արաբներին արդեն ասել են, որ Պուտինը՝ ԿԳԲ-ի ծեր բոսսը, անձամբ է Էրդողանին հայտնել, երբ թուրք զինվորականների հետ կապերի իր աղբյուրներից տեղեկացել է հեղաշրջման փորձի մասին. նրանց խոսակցությունը գաղտնալսել էին Լաթաքիայի ՌՕՈւ բազայի ռուս տեխնիկները:

Իրանը, որ կուզեր, որպեսզի Թուրքիան շրջվեր Սիրիայում իրեն թշնամի սուննիների դեմ, նույնպես հեղաշրջման մասին տեղեկությունների արտահոսքը ժամանակին է ապահովել:

Ոչ վաղ անցյալում Ռուսաստանի հետ հարաբերությունների կոճակը ցանկանում էր սեղմել Հիլարին: Հիմա Էրդողանն է ցանկանում եւ, կարծես, շատ ավելի մեծ հաջողությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ