News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») պատրաստ է չեղարկել թուրքական արտադրանքի ներմուծման տեխնիկական արգելքը, սակայն Թուրքիայի կողմից բուսասանիտարական անվտանգության ուժեղացումից հետո միայն: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ի ներկայացուցիչ Յուլյա Մելանոն:

Մելանոն ընդգծել է, որ արտահանման համար նախատեսված արտադրանքի բուսասանիտարական բարելավման ոլորտում աշխատող թուրք գործընկերները, ցավոք, բավարար ծանոթ չեն եւ անտեղյակ են այդ ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության պահանջներին:

«Ներկայումս մենր թուրք գործընկերներից համապատասխան գործողություններ ենք սպասում այդ հարցը անհրաժեշտ մակարդակի հասցնելու համար, եւ միայն դրանից հետո կարող ենք խոսել տեխնիկական արգելքը չեղարկելու մասին»,- ասել է Մելանոն:

Նրա խոսքով՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը տեխնիկական արգելք է սահմանել թուրքական մի շարք արտադրանքի, այդ թվում՝ դդմիկի վրա:

ՌԴ-ն Թուրքիայի նկատմամբ հատուկ միջոցառումների շրջանակում 2016-ի հունվարի 1-ից արգելել էր այդ երկրից պտուղ-բանջարեղենի մի շարք տեսակների ներմուծումը (նարինջ եւ մանդարին, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ, ներառյալ՝ քաղցր ըմպելիքներ, սալոր, մամուխ, մորի եւ ելակ, տոմատ, սոխ, ծաղկակաղամբ, բրոկոլի, վարունգ եւ թթու դրած վարունգ): Սահմանափակումները տարածվել են նաեւ չրերի եւ հավամթերքի, աղի եւ մեխակի վրա: Դրանից բացի տարվա սկզբից «Ռոսսելխոզնադզոր»-ը տարբեր ժամկետներով որոշ սահմանափակումմներ է մտցրել թուրքական այլ բանաջարեղենի ներմուծման վրա եւս՝ դրանց ցածրորոակ լինելու պատճառով (սմբուկ, դդմիկ եւ դդում):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ