News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վալերի Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը չի վիճարկել իր պաշտպանյալ Վալերի Պերմյակովին ներկայացված` Ավետիսյանների ընտանիքի սպանության մեղադրանքը: 

Մեղադրյալ Վալերի Պերմյակովը մեղադրվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամի սպանության համար (104 հոդված, 2-րդ մաս, պարբերություն` 5 եւ 8), ավազակային հարձակման (175 հոդված, 3-րդ եւ 4-րդ մաս), սահմանն անօրինականորեն հատելու  փորձի համար (34-329 հոդվածներ, մաս 1-ին):

Փաստաբանը հիշեցրել է, որ մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել սպանության համար եւ դատավարության ընթացքում չի վիճարկել իրեն վերագրվող արարքները:  Մեղադրյալ Վալերի Պերմյակովի որոշումն անփոփոխ է մնացել: Հաշվի առնելով, որ փաստաբանը չի կարող հակառակվել պաշտպանյալի կամքին, Էդուարդ Աղաջանյանն իր խոսքում շրջանցեց մեղադրական եզրակացության այդ մասը: Նշենք, որ ամբողջ դատավարության ընթացքում մեղադրյալ Վալերի Պերմյակովը հրաժարվել է ցուցմունք տալ, միաժամանակ ամբողջությամբ ընդունել է իր մեղքը:   

Այնուամենայնիվ, փաստաբանը հիշեցրել է, որ մեղադրյալի աթոռին քսանամյա մարդ է, հուզական, որոշակի հոգեկան խնդիրներ ունեցող: 

Փաստաբանը կարծիք է հայտնել, որ դատավարությունն ընթացել է զգալի բացթողումներով, փաստերի հավաքումը լիարժեք չի իրականացվել եւ մեղադրանքը շատ առումներով հիմնված է ոչ թե փաստերի վրա, այլ մեղադրյալի խոստովանության: 

Այսպես, դեռեւս անհայտ է, թե ճշգրիտ ինչպես է Պերմյակովը հայտնվել է սահմանի մոտ: Փաստաբանի գնահատականով, ստեղծված պայմաններում պաշտպանությունը քիչ արդյունավետ է, որովհետեւ քննչական մարմինը չի կարողացել գրագետ ձեւակերպել ստացված փաստերը կամ էլ դիտավորյալ մոլորության մեջ է գցում: 

Էդուարդ Աղաջանյանը հիշեցրեց, որ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի միակ անդամ երկրի հետ սահմանը պաշտպանվում է ուժեղացված ռեժիմով: Հետաքննության տվյալներով՝ Պերմյակովը մոտեցել է սահմանին, տաքացել կրակի մոտ, անցել կամուրջի տակ, հետո վերադարձել: Նրա խոսքով՝ քննչական մարմինը, ըստ երեւույթին, ինքը հասկանալով դրա անհեթեթությունը, չի զարգացրել միտքը. «Նման պայմաններում քննչական մարմինը նախկինում սահմանի անմիջական մոտակայքում չեղած Պերմյակովին մեղադրել է այն բանում, որ նա ինչ-որ կերպ հատել է վերահսկողության գոտին, կրակ վառել եւ այլն»: Փաստաբանի խոսքով, եթե սահմանի պաշտպանությունն այդքան ցածր մակարդակի վրա է, որ վերոնշյալ ամեն բան կարող է պատահել ուժեղացված ռեժիմի պայմաններում, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ է կատարվում սովորական ռեժիմի պարագայում: Փաստացի, ըստ փաստաբանի, ՌԴ ԱԴԾ-ն եւ Հայաստանի ԱԱԾ-ն ի վիճակի չեն իրականացնել սահմանի պաշտպանությունը:

Փաստաբանի խոսքով՝ փաստերը, ընդհակառակը, վկայում են այն մասին, որ Պերմյակովը չի փորձել հատել սահմանը, իսկ սահմանի մոտակայքում լինելն առհասարակ չի նշանակում սահմանի ապօրինի հատման փորձ, այլ տեղանքին ծանոթ չլինելու հետեւանք է:

Ելնելով թվարկածից՝ փաստաբանը միջնորդել է քրեական հետապնդումը դադարեցնել եւ սահմանի ապօրինի հատման մեղադրանքի մասով արդարացնել: Իսկ մյուս մեղադրանքներով համաչափ մեղադրանք նշանակել:

Դատախազ Գեւորգ Գեւորգյանը փաստաբանի գնահատականներին չի համաձայնել:

Մեղադրյալ Վալերի Պերմյակովը հրաժարվեց վերջին խոսքի իրավունքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ