News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՌԴ զինվորների կողմից բազմաթիվ հանցագործություններ են կատարվել Հայաստանում, այդ թվում ծանր, նաեւ սպանություններ եւ դա պատահական չէ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ-փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով Վալերի Պերմյակովի դատավճռին:

Նրա խոսքով, քանի որ դեռ մանրամասն չեն ծանոթացել դատավճռին, վաղ է գնահատական տալ, թե արդյոք համաձայն ենք դատարանի կողմից ընդունված փաստերին, սակայն ակնհայտ էր, որ փաստերը բավարար էին, որ Պերմյակովը մեղավոր ճանաչվի:

«Ինչ վերաբերում է մեր դժգոհություններին, այո, մենք դժգոհ էինք դատական ակտից այնքանով, որ դատավարության հիմնական նպատակը պետք է լիներ, որպեսզի հետագայում նմանատիպ հանցագործությունները գոնե հնարավորինս բացառվեին: Մենք գիտենք, որ ՌԴ զինվորների կողմից բազմաթիվ հանցագործություններ են կատարվել Հայաստանում, այդ թվում ծանր, նաեւ սպանություններ եւ դա պատահական չէ: Այս դատաքննության ժամանակ էլ պարզ դարձավ, թե ինչպես են ընտրվում այն զինվորները, որոնք ուղարկվում են Հայաստան: Չնայած զինվորականները նշում էին, թե իրենք իբր հատուկ ընտրություն են կատարում, բայց հետո պարզ էր դառնում, որ ոչ մի ընտրություն էլ իրենք չեն կատարել: Այն բոլոր զինվորներին, որոնց ընտրված տվել են իրենց, բացառությամբ մի քանիսի, մնացածին տեղափոխել են Հայաստանի Հանրապետություն»,-ասաց փաստաբանը:

Նա նաեւ նշեց. «Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանը կարծես աքսորավայր լինի ռուս զինծառայողների համար, այսինքն ՀՀ տեղափոխվում են այն զինվորականները, որոնք խնդիրներ են ունեցել ՌԴ-ում, դասալքություններ, տարբեր տիպի հանցագործություններ: Այդ կապակցությամբ էլ տեղափոխել են Հայաստան»:

Լուսինե Սահակյանը կարծում է, որ ընդհանրապես այս հանցագործությունը հնարավոր եղավ, որովհետեւ Պերմյակովը, որ ուներ առողջական շատ լուրջ խնդիրներ, որն 8 անգամ դասալքություն էր կատարել, բազմիցս հոգեբուժական բաժանմունքներում տարբեր բուժումներ էր ստացել եւ ՌԴ-ում նրան արգելվել էր զենք կրել, չգիտես ինչու, երբ տեղափոխվել էր Հայաստան, նրան թույլ էր տվել զենք կրել: «Ստացվում է, որ Ռուսաստանն անհանգստացած է Ռուսաստանում կատարվող հանցագործություններով եւ զենք չի տրամադրում, որ չվտանգվի իր քաղաքացիների կյանքը, բայց երբ նույն անձը տեղափոխվում է Հայաստան, նրան զենք է տրամադրվում:

Սա խնդիր է, որը պետք է լուծում ստանա: Պատահական չէ, որ մենք քաղաքացիական հայց էինք ներկայացրել, որպեսզի Ռուսաստանը նաեւ ֆինանսական պատասխանատվության ենթարկվելով հասկանար, որ ՀՀ-ի հետ այդպես վարվել հնարավոր չէ, եւ ՀՀ քաղաքացիները դա չեն հանդուրժելու»,-ընդգծեց նա ու հավելել. «Եթե մենք ստիպված ենք, որ մեզ մոտ պետք է ծառայեն ռուս զինվորականները, ապա նրանք պետք է գոնե ընտրյալներ լինեն»:

Փաստաբանի խոսքով, այս գործով դատավորը (Հարություն Մովսիսյան-խմբ) շատ զգուշավոր էր Ռուսաստանի դեմ կայացվելիք որոշումներում, եւ նա որեւէ անդրադարձ չի կատարել այն հանգամանքին, թե ինչու, օրինակ, պատասխանատվության չենթարկվեցին ռուս այն պաշտոնյաները, որոնք զորակոչել էին բանակ Պերմյակովին, եւ նրան զենք էին տրամադրել, ու պատշաճ վերահսկողություն չէին իրականացրել, որ նա փախուստի չդիմի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ