ԵՀ-ն մտադիր չէ միջամտել բուրկինի հագնելու արգելքի մասին ԵՄ երկրների որոշմանըվրահանձնաժողովը մտադիր չէ միջամտել ԵՄ անդամ երկրների որոշմանը՝ բուրկինի հագնելու արգելքի մասին, հայտարարել է ԵՀ նախագահ Ալեքսանդրո Վինթերշթեյնը:
«Յուրաքանչյուր անդամ երկիր պետք է ինքնուրույն որոշի բուրկինի կամ դրա նման որեւէ այլ հագուստ կրելու արգելքի հարցը: ԵՀ-ն նման օրենքներ ընդունելու իրավասություն չունի: Այդ երկրներում տարբեր համայնքների բնակության նորմերը վերահսկվում են ազգային դատարաններով եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանով»,- ասել է Վինթերշթեյնը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Բուրկինին մուսուլմանական լողազգեստ է, որը փակում է ամբողջ մարմինը: Ֆրանսիայի առնվազն 15 քաղաքների իշխանությունները արգելել են լողափին բուրկինի հագնելը: