News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

NASA-ից հայտնել են, որ այժմ Լուսնի վրա բարձր արագության համացանց  կհայտնվի, փոխանցում է Informing-ը:

Lunar Laser Communication կոչվող նոր տեխնոլոգիան Երկրագնդի հետ տիեզերագնացների կապի բարձր մակարդակ կապահովի: Այն մշակել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (ԱՄՆ) աշխատակիցները:

Նրանք համաժամանակյա են դարձրել ուղեծրային արբանյակների եւ  Նյու Մեքսիկո նահանգի տարածքում եղակայված աստղադիտակների աշխատանքը: Այս նախագիծն իրականացնելու համար գիտնականներից պահանջվել է մի քանի տարի: NASA-ից նշել են, որ այժմ կայուն ազդանշանը կարելի է պահպանել գրեթե 400 հազար կիլոմետր հեռավորությամբ:

«Լուսնային» համացանցի արագությունն այժմ 622 Մբ/վրկ-ի է հասնում, իսկ ազդանշանի ընդունման արագությունը՝ 19,44 Մբ/վրկ-ի: Դա շատ լավ ցուցանիշ է Երկրագնդի անգամ որոշ երկրների կապի մակարդակի համար:  NASA-ից նշել են, որ ձեռք բերած արդյունքներն անչափ կարեւոր են, քանի որ գիտնականներն ու տիեզերագնացները հիմա կկարողանան տեսակապի ժամանակ շփվել առանց խոչընդոտների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ