News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Ջավախահայության իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունները պարտավոր են ավելի մեծ ուշադրություն դարձնել ջավախքահայության իրավունքների ոտնահարման խնդրին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Վրաստանի հայ բնակչությունը, եւ հատկապես երկրի հարավ-արեւմտյան շրջաններում (Սամցխե-Ջավախք-Ծալկա) համախումբ բնակվող նրա հատվածը՝ ջավախքահայությունը, տառապում է իր քաղաքական, քաղաքացիական, լեզվական, կրթա-մշակութային եւ կրոնական իրավունքների ոտնահարումից:

Վրացական իշխանությունները, արհամարհելով ջավախքյան, հայաստանյան եւ միջազգային կազմակերպությունների հայտարարությունները, կոչերն ու հանձնարարականները, հետեւողականորեն խստացնում են ջավախքահայության նկատմամբ իրենց խտրական քաղաքականությունը.

- Գնալով ուժեղանում է Վրաստանի ուժային կառույցների կողմից ջավախքահայության հասարակական-քաղաքական կյանքի նկատմամբ վերահսկողությունը, քայլեր են ձեռնարկվում ջավախքահայության պահանջատիրության բոլոր դրսեւորումներն արմատախիլ անելու ուղղությամբ.

- Շարունակվում է անազատության մեջ պահվել շինծու մեղադրանքներով 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը.

- Փակվում են հայկական դպրոցները. Ջավախքում դեռեւս գործող հայկական դպրոցներում կրճատվում են հայերենով դասավանդվող առարկաները, հայոց լեզվի դասաժամերը.

- Գնալով խստացվում է Ջավախքի հանրային կյանքի բոլոր ոլորտներում բացառապես վրացերենի օգտագործումը պարտադրող օրենքների կիրառումը.

- Մերժվում է Հայ Առաքելական Եկեղեցու` որպես կրոնական կազմակերպություն, պետական գրանցումը, չեն վերադարձվում խորհրդային իշխանության տարիներին նրանից բռնագրավված հայկական տաճարները:

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորուրդը ցանկանում է հրավիրել նշված փաստերի նկատամամբ ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունների` Ամերիկայի Հայկական Համագումարի եւ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ուշադրությունը: Որպես ԱՄՆ-ում հայության շահերը պաշտպանող կառույցներ` դուք պարտավոր եք ավելի մեծ ուշադրություն դարձնել վրացական իշխանությունների կողմից ջավախքահայության իրավունքների ոտնահարման խնդրի վրա` ներկայացնելով այս աղաղակող փաստերը ԱՄՆ իշխանական համապատասխան կառույցներին, հանդես գալով երեւույթը դատապարտող հայտարարություններով եւ ձեռնարկելով այլ պատշաճ քայլեր:

Սահակաշվիլիի վարչակարգը փորձում է դիմակայել ազգային փոքրամասնությունների նկատմամբ իր քաղաքականությունը քննադատող ջավախքյան, հայաստանյան ու եվրոպական կազմակերպությունների ճնշումներին` շահագործելով տարածաշրջանում ԱՄՆ գործընկեր-պետության իր դիրքը եւ հենվելով ԱՄՆ կառավարության լուռ մեղսակցության վրա: Այս հանգամանքը վճռորոշ է դարձնում ԱՄՆ հայկական լոբբիստական կազմակերպությունների դերը ջավախքահայության խնդիրների լուծման գործում:

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորուրդը կոչ է անում Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբին եւ Ամերիկայի Հայկական Համագումարին ներառել ջավախահայության իրավունքների պաշտպանության խնդիրը իրենց օրակարգում` քաջալերելով Վրաստանում ժողովրդավական արժեքների արմատավորմանն ու ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված ԱՄՆ իշխանությունների ջանքերը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ