News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի եւ Ford Motor Company-ի ամերիկացի գիտնականները կարողացել են բջջային հեռախոսների տերերի գտնվելու վայրի եւ տեղաշարժերի վերաբերյալ տեղեկությունների օգնությամբ  կազմել քաղաքով մարդկանց տեղաշարժի քարտեզը: Հետազոտությունը հրապարակվել է  Proceedings of the National Academy of Sciences ամսագրում: Աշխատանքի մասին համառոտ տեղեկացնում է RNS-ը: 

Մշակված ալգորիթմը փորձարկելու համար գիտնականները ծրագրում տվյալներ են ներբեռնել վեց շաբաթվա ընթացքում Բոստոնի բնակիչների տեղաշարժերի մասին: Սմարթֆոնների տերերի գտնվելու վայրն արձանագրվել է, երբ նրանք զանգել են հեռախոսով կամ ինտերնետ են օգտագործել: Արդյունքում հետազոտողները ստացել են շարժման սխեման, որի կազմումը սովորաբար ծախսատար է եւ մի քանի տարի է պահանջում: 

Գիտնականներն այն համեմատել են Բոստոնի վարչակազմի մշակած պլանի հետ եւ տեսել, որ մոդելները գրեթե համընկել են:  «Մեր աշխատանքի մեծ առավելությունն այն է, որ այն հիմնված է հսկայական թվով մարդկանցից ստացված տվյալների վրա, բայց մենք կարիք չունենք ուղղակիորեն հարցնել տեղաշարժերի մասին», – պատմել է Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր, հետազոտության ավագ հեղինակ Մարտա Գոնսալեսը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ