News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այսօր՝ օգոստոսի 30-ին, վիրահատության ենթարկված «Սասնա ծռերից» Արամ Մանուկյանի վիճակը բավարար է: «Կատարվել է հատուկ մետաղային հարթակով ոսկրային բեկորների ֆիքսում եւ կոտրվածքի ֆիքսում, սա վերջնական վիրահատություն է»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում նշել է «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը՝ անդրադառնալով Արամ Մանուկյանի ավարտված վիրահատությանը:

Նրա խոսքով, մի քանի օր դեռ նա կմնա վերակենդանացման բաժանմունքում, որպեսզի կանխվեն հնարավոր բարդացումները, որից հետո կհայտնեն, թե ինչ հետագա բուժում անհրաժեշտ կլինի:

«Ըստ մեր փորձի, նման վիրահատություններից հետո հաշմանդամություն չի նկատվում: Արամ Մանուկյանի մոտ դա չենք սպասում: Վիրահատությունն անցել է այնպես, ինչպես պլանավորել էինք, բոլոր բեկորները վերականգնվել են, մետաղական հարթակը ճիշտ տեղադրվել է եւ դա նվազեցնում է ցանկացած հետագա բարդացում ու խնդիր»,-ասաց նա:

Հարցին, հնարավոր համարում է, որ հիվանդի խնամքով զբաղվի մայրը, Մանուկյանը պատասխանեց. «Այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ նա հատուկ հսկողության տակ է գտնվում եւ այդ հարցը պետք է ուղղել իրավապահներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ