News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԼՂՀ Քարվաճառ շրջկենտրոնում 16 օր ջուր չլինելուց հետո, օգոստոսի 30-ի երեկոյան ջրամատակարարումը վերականգնվել է: NEWS.am-ի հետ զրույցում Քարվաճառի բնակիչ, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը նշեց՝ չնայած ջրագծի վերականգմանը, օգոստոսի 31-ին քաղաքում մի քանի ժամ նորից ջուր չի եղել:

«Ջրագիծը շատ անկայուն է եւ երեկ մի քանի ժամ  էլի անջատված էր ջուրը, այսօր էլի տվեցին: Խնդիրն այն է, որ ջրագիծը 60-ական թվականների է եւ այնքան  կարկատված է, այնքան է վնասվել, որ դրա գործածության ժամանակը սպառվել է ու վստահաբար մինչեւ ձմեռ նոր ջրագիծ կառուցելու անհրաժեշտություն կա:  Սակայն, շատ լուրջ տարակուսանք ունեմ, որ կառավարությունը անհրաժեշտ գումար կհատկացնի այն վերանորոգելու համար: Ձմեռը, եթե վթար եղավ եւ ջրագիծը վնասվեց, արդեն կարող է ամիսներով ջուր չլինել: 1999 թ. ի վեր մեկ անգամ չէ, որ այդ ջրագիծն իբր վերանորոգելու համար ահռելի գումարներ են պետբյուջեից տրամադրվել, որոնց ճակատագիրը հայտնի է»,-ասաց նա:

Մինչդեռ NEWS.am-ին ԼՂՀ Քաղաքաշինության նախարարությունից վստահեցրին, որ Քարվաճառի ջրատար համակարգը վերանորոգվել է եւ առաջիկայում նման վթարային իրավիճակների ստեղծումը բացառվում է:

«Խողովակաշարերի մասնակի տեղադրում է  եղել, խցանումների բացում, նոր տեղադրված ջրագծերն ավելի խորն են թաղվել եւ ջուրն արդեն հասանելի է Քարվաճառում:  Ջրատար համակարգը վերանորոգվել է, ջրագծերը վերանորոգվել են եւ  վտանգ չկա կրկին վթարային իրավիճակ ստեղծվելու»,-ասաց ԼՂՀ Քաղաքաշինության նախարարի մամուլի խոսնակ Հունան Թադեւոսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ