Երևան-Վարշավա չվերթի հաշվառումից հետո հայտնաբերվել և բերման է ենթարկվել խարդախության մեջ մեղադրվող եւ մի քանի ամիս հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացին։ Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության մամուլի ծառայությունից։
1985թ. ծնված Վարդան Ս.-ն հուլիսի 16-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով):