News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության 2 ղեկավար աշխատակիցներ քրեական գործով ներգրավվել են մեղադրյալներ՝ իրենց ապօրինի գործողությունների արդյունքում պետությանը խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու համար:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ նոր մանրամասներ են ի հայտ եկել թանկարժեք ավտոմեքենաների սեփականատերերի, այլ քաղաքացիների, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշանակված, վճարման ենթակա տուգանքները չվճարելու ու պետությանը խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական գործի վերաբերյալ:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության նախկին երկու ղեկավար աշխատակիցների նկատմամբ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Կատարված նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության աշխատակիցներ Կ. Զ.-ն և Ս. Տ.-ն, նախնական համաձայնությամբ, ինչպես գույքային օգուտ ստանալու, այնպես էլ՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց կարգադրիչ լիազորություններն օգտագործել են կազմակերպության շահերին հակառակ, պատրաստել և օգտագործել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որի հետևանքով կազմակերպության և պետության օրինական շահերին պատճառվել է խոշոր չափերով գույքային վնաս:

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիշյալ աշխատակիցները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու համար: Վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ,  որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հիշեցնենք, որ նույն քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել ևս 12 անձանց, այդ թվում՝ պաշտոնատար:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ