News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գերմանական ոստիկանությունը գերմանաավստրիական սահմանին սահմանապահական  ստուգման ընթացքում` սեպտեմբերի 30-ի գիշերը մեքենա է կանգնեցրել, որի ներսում մեծ քանակությամբ սառը զենք է հայտնաբերվել, թմրանյութեր եւ ինքնաշեն ռումբերի բաղադրիչ դետալներ:  Իրավապահ մարմինների նախնական տվյալների համաձայն, մեքենան վարել է Լեհաստանի քաղաքացի, նրանից բացի, սրահում երեք աֆրիկացի է եղել` Կոտ դ'Իվուարի եւ Գվինեայի բնակիչներ, հայտնում է  DW-ն:

Դեպքի վայր են կանչվել երկրամասային եւ դաշնային ոստիկանության ջոկատներ եւ վնասազերծման գործողություն է իրականացվել: Գերմանիայի եւ Ավստրիայի սահմանին սրընթաց խճուղու հատվածը փակվել է մինչեւ սեպտեմբերի  30-ի առավոտ, դրանով շարժումը ժամանակավորապես դադարեցվել է:   

Լեհական համարանիշներով մեքենան ուղղվել է դեպի ԳԴՀ, հայտնել է գերմանական ոստիկանության ներկայացուցիչը: Բավարական ԶԼՄ-ները գրում են, որ մեքենայում, ի թիվս այլ բաների, մետաղական խողովակի երեք հատված է հայտնաբերվել, որոնք կիրառվում են պայթուցիկ սարքերի պատրաստման համար, եւ մեծ քանակությամբ սեւ փոշի, որով, ըստ ամենայնի, պատրաստվում էին լցոնել ինքնաշեն ռումբերը: Հայտնաբերված առարկաների թվում նաեւ մի քանի բջջային հեռախոս է եղել: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ