News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հայաստանի 6 մարզերում այսօր՝ հոկտեմբերի 2-ին,  տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններն են: Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի եւ Սյունիքի 375 համայնքներում, իսկ Գյումրիում եւ Վանաձորում՝ ավագանու:

Բացի այդ,  Գյումրիում եւ  Վանաձորում  առաջին անգամ քաղաքացիները ընտրություն կկատարեն ոչ թե անձերի, այլ քաղաքական ուժերի միջեւ եւ հաղթող քաղաքական ուժն էլ առաջիկա 5 տարիների ընթացքում կղեկավարեն այդ քաղաքները:

Առավել թեժ ընտրություններ են սպասվում Գյումրիում, Վանաձորում, Արթիկում եւ Սեւանում:  Քաղաքապետի ընտրություններ տեղի կունենա 26 քաղաքային համայնքում,  միայն համայնքի ղեկավար կընտրեն՝ 2 -ում, ավագանու անդամ՝ 8 եւ համայնքի ղեկավար եւ ավագանի 16 -ում:

Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 10 կուսակցություն եւ մեկ դաշինք՝ «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ) կուսակցությունը, «Գյումրեցու ոգի» կուսակցությունը, «Գործարար» կուսակցությունը, «Համախմբում»  կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ «Բալասանյան» դաշինքը, որին սատարում է իշխող «Հանրապետական» կուսակցությունը:

Վանաձորում համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 8 կուսակցություն՝ «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան, «Համախմբում», «Հայ ազգային կոնգրես», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

Արթիկում առաջադրվել է քաղաքապետի երկու թեկնածու՝ նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանն ու Մխիթար Վարագյանը, վերջինիս ընտանիքը Ռուսաստանի Դաշնությունում խոշոր բիզնեսներ ունի:

Սեւան քաղաքում պայքարում են անկուսակցական Սարգիս Մուրադյանը, որին սատարում է «Հանրապետական» կուսակցությունը եւ ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը, որին սակայն, «Հանրապետական» կուսակցությունը չի սատարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում առաջացել է մեկ թափուր տեղ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի  4-րդ մասով…
Ընտրողներն այլևս չեն ծանուցվելու թղթային եղանակով․ ընտրական ցուցակները կտեղադրվեն ԿԸՀ-ի և ՆԳՆ-ի կայքէջերում
Բացի այդ, սա էական ծախս է բյուջեի համար։ Նշեմ, որ Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների համար այս նպատակով ծախսվել է շուրջ 270 միլիոն...
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ