Սեւանի Մշակույթի պալատի առջեւ քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի եւ քաղաքացիների միջեւ:
Քվեարկության եկած քաղաքապետը մինչ ընտրատեղամաս մտնելը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ահազանգել է, որ ՀՀԿ-ի աջակցությունը վայելող քաղաքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի կողմնակիցներն ընտրակաշառք են բաժանում:
Ռուդիկ Ղուկասյանը մատնացույց է արել բակում կանգնած քաղաքացիներին, որոնցից մեկը վեճի է բռնվել քաղաքապետի հետ՝ հայտարարելով, որ նա զրպարտում է:
Սարգիս Մուրադյան