Վանաձորում ընթացող ավագանու ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 21.943 քաղաքացի: NEWS.am-ի թղթակցին այս մասին հայտնեց թիվ 30 ընտրատարածքի նախագահ Տիգրան Պապանյանը: Ընտրություններին մասնակցությունը, նրա խոսքով, հանրապետության երրորդ քաղաքում կազմել է 22.73%:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Վանաձորում եւ Գյումրիում առաջին ընտրություններն են անցկացվում կուսակցական ցուցակներով (համամասնական ընտրակարգով): Գյումրիի եւ Վանաձորի ավագանու ընտրություններում հաղթողները կկարողանան նոր քաղաքապետերի նշանակել: