News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Չինաստանի Չժեցզյան նահանգի բնակիչը ավտոկայանատեղիից գողացել է ամենագնաց մեքենան, իսկ առավոտյան վերադարձրել տիրոջը՝ բաքը լիքը բենզին լցրած։ Այս մասին գրում է South China Morning Post–ը։

Միջադեպը տեղի է ունեցել Հանչժոու քաղաքում։ 19-ամյա երիտասարդը կայանատեղիից գողացել էր Land Rover ամենագնացը, իսկ հաջորդ առավոտյան վերադարձել նույն կայանատեղին եւ այդտեղ թողել մեքենան՝ նախապես բաքը լիզքը բենզին լցնելով։ Մեքենայի տերը դիմել էր ոստիկանություն։ Իրավապահները տեսախցիկների տեսագրությունների օգնությամբ պարզել էին կասկածյալի ինքնությունը։

Ձերբակալվածի խոսքով՝ ինքը գտել էր բանալին եւ որոշել էր փորձել բացել մեքենաներից մեկը։ Արդյունքում նա գործի էր գցել Land Rover–ը եւ մեկնել։ Մեքենան գողանալու դրդապատճառները կասկածյալը չի հայտնել։ Ոստիկանությունը շարունակում է հետաքննել, թե որտեղից է երիտասարդի մոտ հայտնվել մեքենայի բանալին։ Նրան 10 օրով ձերբակալել են եւ մոտ 75 դոլար տուգանք նշանակել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Երբ վերադառնամ՝ ստուդիա եմ բացելու». հրազենային վիրավորումից մահացած զինծառայող Արմեն Գասպարյանը 19 տարեկան էր
Հունիսի 14-ին հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայող Արմեն Գասպարյանը...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 128 դեպք. գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի...
Վերականգնվել է հանցագործությամբ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 439 միլիոն դրամի վնասը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Արարատի մարզի...
«Tesla»-ն Մասիսում՝ «Մորենա» ռեստորանի հարևանությամբ, բախվել է բազալտե եզրաքարերին. կան վիրավորներ
Քննչական բաժինը պարզում է վարորդի ինքնությունը...
1 զոհ, 4 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ․ Երևանում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Ford»-ը
Վթարի հետևանքով վարորդները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն...
ԱԳՆ-ի մոտ բախումների 3 մասնակցի մեղադրանք է ներկայացվել, 2-ը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Քննությամբ հիմնավորվել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024թ․ մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ արտաքին…
Ամենաշատ