News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի երեք զինծառայող եւ քաղաքացիական երկու անձ Մալթայում զոհվել են թեթեւշարժիչային օդանավի աղետի հետեւանքով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվա Լե Դրիանի հայտարարության մեջ:

Լիբիական Միսրատ ուղեւորվող օդանավը վթարվել է երկուշաբթի առավոտյան Մալթայի հարավում գտնվող Լուկա օդանավակայանից թռչելուց կարճ ժամանակ անց: Ականատեսների խոսքով՝ վթարը տեղի է ունեցել տեղական զորամասերից մեկից 10 մետր հեռավորությամբ, որի շենքը վնասվել է օդանավի բեկորներից: Ցամաքում ոչ ոք չի տուժել: Նախկինում հաղորդվել է, որ օդանավում կարող էին լինել Եվրամիության սահմանապահ ծառայության աշխատակիցներ:

«Օդանավի աղետը հանգեցրել է 5 մարդու զոհվելուն՝ պաշտպանության նախարարության 3 աշխատակիցների եւ 2 մասնավոր կապալառուների»,- հայտնել է պաշտպանության նախարարը:

Նրա խոսքով՝ օդանավը հետախուզական թռիչք էր կատարելու՝ ապօրինի միգրանտներ տեղափոխողների եւ թմրավաճառների երթուղիներին հետեւելու համար: Հետաքննությունն զբաղված է աղետի պատճառների բացահայտմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ