News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Facebook սոցիալական ցանցը պատրաստվում է մեղմացնել ընկերության կողմից հաստատված «ցենզուրայի» պահանջները: Այս մասին ասվում է ընկերության հայտարարությունում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ընկերությունը պատրաստ է ցուցադրել ավելի շատ նկարներ եւ տեքստային նյութեր, որոնք մինչեւ այժմ հեռացվել էին ընկերության կանոնակարգը խախտելու համար:  Ընդ որում հաշվի է առնվելու այն փաստը, թե ինչքանով է հրապարակված բովանդակությունը ինֆորմատիվ եղել մյուս օգտատերերի համար: 

«Facebook–ի հանրության համար գլոբալ ստանդարտների պահպանումը բարդ խնդիր է: Արժանի է տվյալ նկարը լուսաբանվելու, թե ոչ, շատ սուբյեկտիվ հարց է: Բռնության եւ մերկ տեսարաններ դիտելը կարող է աշխարհի մի կետում նորմալ լինել, իսկ մյուս մասում վիրավորական կամ նույնիսկ քրեորեն հետապնդելի արարք որակվել: Տեղային բարոյականության նորմերին բավարարելը երբեմն խանգարում է գլոբալ պահանջներին բավարարելուն, այդ պատճառով լուսաբանման համար թույլատրելի նորմեր հաստատելու հարցում մարդկանց կարծիքները տարամիտում են»,- ասվում է հայտարարության մեջ:

Ընկերության նոր կանոնակարգի՝ ուժի մեջ մտնելու ամսաթիվը չի նշվում, սակայն Facebook-ից հայտնում են, որ «առաջիկա շաբաթների ընթացքում փոփոխությունը ուժի մեջ կմտնի»:

Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերին Facebook-ի մոդերատորները հեռացրել էին նորվեգական Aftenposten պարբերականի ֆեյսբուքյան էջում տեղադրված Վյետնամական պատերազմի տարիներին արված  լուսանկարը: Այրված մերկ մարմնով աղջկա օրիգինալ լուսանկարը արվել էր 1972 թվականին, իսկ դրա հեղինակը Պուլիտցերյան մրցանակ էր ստացել: Նկարի հեռացումից հետո նորվեգացի օգտատերերը քննադատել էին Facebook-ի «ցենզուրայի» կանոնները: Բողոքին միացել էր նաեւ Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ