News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Մեծ Բրիտանիան հայտնել է , որ տանկեր ու դրոններ է տեղակայելու Արեւելյան Եվրոպայում, ինչը ՆԱՏՕ-ի  առաջին քայլն է լինելու տարածաշրջանում Ռուսաստանի վերաբերյալ մտավախությունները փարատելու կապակցությամբ»,- գրում է Ջուլիան Է․ Բարնսը The Wall Street Journal–ի հոդվածում։

Բրիտանական զորքերը կտեղակայվեն գարնանը, ու Էստոնիայում նրանց կմիանան ուժեր Ֆրանսիայից ու Դանիայից, հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը։ Այդ ուժերի կազմում , նրա խոսքով, ամենայն հավանականությամբ կընդգրկվեն մարտավարական անօդաչուներ, Challenger-2-ի հիմնական մարտական զրահամեքենաները ու Warrior հետեւակի զրահապատ մարտական մեքենաները։

ՆԱՏՕ-ի հանդիպումները անցնում են Ռուսաստանի հետ հարաբերություններում աճող լարվածության ֆոնին։ Հանդիպումների ժամանակ քննարկման գլխավոր թեման Կալինինգրադում Ռուսաստանի կողմից հրթիռների տեղակայումն է , որոնք ունակ են միջուկային մարտագլխիկներ կրել, նաեւ Ռուսաստանի կողմից Արեւելյան Միջերկրական ծովի տարածքում ռազմածովային ուժերի տեղակայումը։

«ՆԱՏՕ անդամները նաեւ պահանջել են Ռուսաստան- ՆԱՏՕ Խորհրդի եւս մեկ նիստ անցկացնել»,- ասվում է հոդվածում։ «Չնայած որոշ դաշնակիցներ պնդում են, որ պետք է ակտիվացնել երկխոսությունը, որպեսզի հավասարակշռեն զսպման միջոցառումները, մյուսները կասկածում են, որ նման բանավեճերը մեծ նշանակություն կունենան»,- նշել է պարբերականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանի ներկայացուցիչների հետ
Գեներալ-մայոր Հասանովը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կրթական համակարգի արդիականացման...
ՆԱՏՕ-ն անհանգստացած է Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագրերին ՌԴ-ի հնարավոր աջակցությամբ. Ստոլտենբերգ
շարունակել անել նույնը, ինչպես այսօր, կենսունակ չէ...
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը
Ըստ իս, Մարկը շատ ուժեղ թեկնածու է...
ՆԱՏՕ-ի ռեկորդային թվով երկրներ պաշտպանական նպատակներով ծախսել են ՀՆԱ-ի 2%-ը
Սա ամենամեծ աճն է վերջին տասնամյակների ընթացքում...
ՆԱՏՕ մտնելու համար Ուկրաինան պետք է շահի պատերազմը. Սպիտակ տուն
Միայն հաղթանակի դեպքում Ուկրաինան կարող է մտնել ՆԱՏՕ...
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերի թվաքանակը
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ