News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Վահան Շիրխանյանի մոտ առողջական վիճակի վատթարացում չի նկատվել, եւ վերջինս իր բուժումը կարող է ստանալ քրեակատարողական հիմնարկի պայմաններում, բժիշկների դինամիկ հսկողության ներքո: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը:

Հաղորդագրությունում ասվում է. «Երեկ  Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցի ընթացքում ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը կրկին խոսել է իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին: Այս կապակցությամբ  Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում տեղեկացնել, որ 23.09.2016թ. ՀՀ  առողջապահության նախարարություն ուղղված գրության հիմքով հրավիրվել է բազմապրոֆիլ բժշկական կոնսիլիում, որը խորհուրդ է տվել հիվանդի ախտորոշումը եւ բուժման տակտիկան որոշելու համար շարունակել հետազոտությունները:

Ըստ այդմ` 2016 թ. հոկտեմբերի 6-ին Վ. Շիրխանյանը «Աղաբեկյան» ախտորոշիչ կենտրոնում ենթարկվել է ստորին վերջույթների դուպլեքս հետազոտության:

Նույն օրը, պաշտպանի դիմումի համաձայն, տեղափոխվել է իր իսկ նախընտրած «Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն»` արյան մեջ Դ դիմերի մակարդակի եւ թոքերի ռենտգեն հետազոտություններ կատարելու նպատակով:

07.10.2016 թ. Վ. Շիրխանյանին նույն կենտրոնում բժիշկ-անոթաբան Ս. Սուլթանյանի կողմից  տրվել է խորհրդատվություն. նշանակվել է համապատասխան բուժում:

17.10.2016 թ. կրկին վերոնշյալ բուժհաստատությունում վերջինս ենթարկվել է թոքերի ռենտգեն եւ որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտությունների:

Անցկացված հետազոտությունները փաստել են, որ ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձ Վահան Շիրխանյանի մոտ առողջական վիճակի վատթարացում չի նկատվել, եւ վերջինս իր բուժումը կարող է ստանալ քրեակատարողական հիմնարկի պայմաններում, բժիշկների դինամիկ հսկողության ներքո»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ