News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ազգայնականները  Թունջելիի (Դերսիմ) Նազըմիյեի շրջանի Խարիկ գյուղում 2015–ի ապրիլին Արմենակ Բաքըրջյանի հիշատակին նվիրված հուշաքարի հետ կապված աղավաղված տեղեկություններ են ներկայացրել, որը մեծ արձագանք է գտել։

Թուրքական ազգայնական ուղղվածության Sozcu պարբերականը օրեր առաջ հրապարակում էր տպագրել, թե Դերսիմում ԱՍԱԼԱ–ի առաջնորդների հիշատակին հուշարձան է տեղադրվել։ Այս հրապարակումը մեծ արձագանք է գտել, որից հետո ազգայնական շրջանակները արշավ են սկսել եւ նահանգապետից պահանջել հեռացնել հուշարձանը։ Նահանգապետն էլ իր հերթին հայտարարել է, թե հուշարձանը քանդելու որոշում է կայացվել։

Պետք է շեշտել, որ հիշյալ հուշաքարը նվիրված է քրդական TIKKO ձախակողմյան կազմակերպության առաջնորդներից Արմենակ Բաքըրջյանի հիշատակին։ Հուշաքարի վրա գրված է նաեւ Հրանտ Դինքի, Գեւորգ Չաուշի, Մոնթե Մելքոնյանի, Անդրանիկ Օզանյանի անունները։

Նշենք, որ Արմենակ Բաքըրջյանը ծնվել է Դիարբեքիրում։ Նա աջակցել է Արեւմտյան Հայաստանի տարածքում մնացած հայերին Ստամբուլ տեղափոխելու գործին։ Գործունեության ընթացքում ծանոթացել է Հրանտ Դինքի հետ։ Միացել է  քրդականTIKKO կառույցին եւ դարձել կառույցի հրամանատարներից մեկը։ Սպանվել է Խարբերդում թուրք զինվորականների կողմից իրականացված գործողության ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ