News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանը վիրահատությունից հետո կարողանում է քայլակի օգնությամբ քայլել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա մայրը՝ տիկին Փիրուզան: Նա նշեց, որ որդու կալանավորումից 5 ամիս անց դեռ չի կարողացել տեսակցել նրան:

«Ասում են՝ լավ է, մինչեւ ես չտեսնեմ, որտեղի՞ց իմանամ՝ ոնց է: Ինձ ասում են, որ լավ է, ուրի՞շ ինչ են ասելու»:

Տիկին Փիրուզան նշեց, որ Արմեն Լամբարյանի կալանավորումից հետո 5 հոգանոց ընտանիքը ծանր սոցիալական վիճակում է հայտնվել. «Ջեռուցման խնդիր կա, կարելի է ասել՝ սրա, նրա օգնելով, մի կերպ կարողանում ենք գոյատեւել»:

Տիկին Փիրուզան նշեց, որ արդեն երկու շաբաթից ավելի է՝ վատառողջ է, սակայն, տան պայմաններում է  բուժում ստանում՝ հիվանդանոցում բուժվելու համար գումար չունենալու համար:

Արմեն Լամբարյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ