News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամեն անգամ ադրբեջանական կողմը փորձում է հեռանալ կարեւոր իրողություններից եւ փորձում է համագործակցության տապալման համար մեր կողմին մեղադրել: Այս մասին հայտարարեց Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ Էլդար Սամեդովի հայտարարությունները Trend-ին տված հարցազրույցում:

«Հարկ է նշել, որ ադրբեջանցի որոշ պաշտոնատար անձանց կողմից պարբերաբար տարածվող ապատեղեկատվության հերքումը վաղուց դարձել է մեր աշխատանքի անբաժանելի մասը:

Կցանականյի առաջին հերթին Էլդար Սամեդովին ուղարկել ղարաբաղյան հակամարտության պատմական ակունքներ, որը տեղի է ունեցել ոչ թե իրենց երկրի նկատմամբ «տարածքային հավակնություններով պայմանավորված ռազմական ագրեսիայի հետեւանքով», ինչին տվյալ պաշտոնյան խորապես հավատում է, այլ բռնկվել է մարդկանց ազատ կամարտահայտությունը ճնշելու համար Ադրբեջանի զինուժի օգտագործման հետեւանքով, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիայի հետեւանքով: Ի դեպ, հակամարտության հետեւանքով առաջին անհետ կորած հայերը այն մարդիկ էին, որոնց բռնի տեղահանեցին չարաբաստիկ «Կոլցո» գործողության ընթացքում, որն իրագործեցին ադրբեջանական ՄՀՆՋ-ի (ՕՄՕՆ) ուժերով: Եվ եթե Սամեդովը սկսել է խոսել էթնիկ զտումների մասին, ապա նրան, ինչպես նաեւ մյուս շատերին, արժե հիշեցնել ով եւ ինչպես է սկսել ծրագրել եւ նպատակաուղղված իրագործել ջարդերը, սպանությունները եւ հայերի բռնի արտաքսումները:

Սակայն անցնենք ձեր հարցին: Կրկին տեղեկություններ են տարածվում ինչ-որ երկկողմանի հանդիպումների մասին, այս անգամ՝ Ադրբեջանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալի շուրթերով: Այս կապակցությամբ կցանկանայի խնդրով հետաքրքրվող բոլորի, նաեւ Սամեդովի ուշադրությունը հրավիրել այն տեղեկության վրա, որը պարունակվում է NEWS.am-ին ընթացիկ տարվա հունիսին տված իմ հարցազրույցում (https://news.am/rus/news/333380.html): Տեսնում եմ, որ Սամեդովը կրկնում է այն ամենը, ինչ ասել է նրա ղեկավար Իսմայիլ Ախունդովը ԱՊԱ գործակալությանը նույն հունիսին տված հարցազրույցում՝ միայն կեղծ իրադարձությունների աշխարհագրության փոքր-ինչ ընդլայնմամբ՝ ի դեմս Ժնեւի: Եվս մեկ անգամ կրկնեմ, որ 2006 թվականի սեպտեմբերից հետո մինչ օրս երկու հանձնաժողովների աշխատանքային խմբերի ներկայացուցիչների միջեւ պաշտոնական մակարդակով ոչ մի հանդիպում տեղի չի ունեցել ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Թբիլիսիում, ո՛չ Ժնեւում, ոչ մի այլ տեղ: Չեմ հերքի անցած տարիների ընթացքում երկու երկրների պետական հանձնաժողովների ներկայացուցիչների միջեւ որոշ շփումներ եղել են, ինչպես, օրինակ, իմ եւ նույն Սամեդովի միջեւ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ հայ-ադրբեջանական սահմանի նախապես համաձայնեցված հատվածում գերիների փոխանակման ընթացքում, սակայն այդ շփումների նպատակը  գերիների կամ քաղաքացիական անձանց զուտ ընդունում/հանձնումն էր, որոնք հանգամանքների բերումով հակառակորդի կողմում էին հայտնվել, ինչը կոնկրետ ընթացակարգ է, աշխատանքային խմբի իրավասությունների շրջանակում նրա գործառույթներից մեկ առանձին միջոցառում: Եվ այդ հանդիպումներին կողմերի միջեւ ոչ մի այլ հարց չի քննարկվել: Ավելին՝ այդ հանդիպումների ընթացքում մեր աշխատանքային խմբի եւ անձամբ իմ ձեռնարկած բոլոր փորձերը՝ նույն Սամեդովի հետ խոսելու եւ անհայտ կորածների վերաբերյալ հարցեր քննարկելու համար, ըմբռնման չեն արժանացել նրա կողմից, այլ խոսքով՝ նա պարզապես հայտարարում էր, որ իրավասու չէ հարցեր քննարկելու, որոնք տվյալ կոնկրետ միջոցառման շրջանակներից դուրս են:

Պետք է նաեւ հիշեցնեմ, որ հենց ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ անհետ կորածների ճակատագրերի հարցով ուղիղ շփումները 2000-ականների վերջից դադարել են։ Հենց պարոն Սամեդովը պետք է, որ իմանար, որ հայկական կողմը 2010 թվականից շարունակական ջանքեր է գործադրում երրորդ երկրի տարածքում մեր աշխատանքային խմբերի հանդիպումը կազմակերպելու համար։

Շատ երկար կարելի է խոսել ադրբեջանական կողմի ոչ կառուցողական մոտեցումների մասին, որը փորձում է մեղադրել հայկական կողմին համագործակցությունը ձախողելու մեջ։ Պարոն Սամեդովը իրավացի է՝ հայտարարելով, որ համագործակցությունը հնարավոր է այն դեպքում, երբ բանակցային սեղանի շուրջ կոնկրետ հարցեր են քննարկվում, եւ ձեռք բերած համաձայնությունը հետո չի խախտվում։ Ես լիովին կիսում եմ այդ կարծիքը, ինձ միայն չի դադարում զարմացնել երեսպաշտությունը, որով փորձում են սլաքները դեպի մեզ ուղղել։ Պարոն Սամեդովն անգամ այն աստիճանի է հասել, որ հռետորական հարցադրում է կատարում այն մասին, թե արդյոք մենք անտարբեր չենք սեփական քաղաքացիների ճակատագրի նկատմամբ եւ հավատարիմ ենք հումանիզմին։ Նման հայտարարություն է անում այն կողմի ներկայացուցիչը, որի վայրագությունները բոլորովին վերջերս հաստատվեցին բազմաթիվ էլեկտրոնային կայքերով եւ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցով։ Հումանիզմի կոչ է անում այն կողմի ներկայացուցիչը, որտեղ ցուցադրական դաժանությամբ սպանում են խաղաղ հովիվ Կարեն Պետրոսյանին, բանտախցում ինքնասպանության են հասցնում Մանվել Սարիբեկյանին, ժամկետային զինծառայող Համբարձում Ասատրյանին կտտանքներով եւ շանտաժով փորձում են երրորդ երկիր ուղարկել, եւս մի զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին նույն այտ շանտաժի միջոցով երրորդ երկիր են ուղարկում, խաղաղ գյուղացի Արթուր Բադալյանին հոգեկան խանգարման են  հասցնում… կարող եմ էլի թվարկել օրինակներ։ Ա՞յս հումանիզմը նկատի ունի Էլդար Սամեդովը»,– ասել է Արմեն Կապրիելյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ