News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսրայելական Challenge հիմնադրամի գործադիր փոխտնօրեն Սաուլ Ռեյքմանը կարծում է, որ հայերը պետք է օգտագործեն սփյուռքի ներուժն ու հզոր ներկայությունը տեխնոլոգիական աշխարհում՝ հօգտում հայկական ստարտափերի առաջխաղացման: Այս մասին նա ասել է NEWS.am թղթակցի հետ զրույցում Empowering Ideas  միջազգային տեխնոֆորումի ժամանակ:

Սաուլ Ռեյքմանի կարծիքով՝ ունենալով հզոր եւ ամենուր ներկայություն ունեցող սփյուռք՝ հայկական ստարտափերը մեծ հնարավորթուններ ունեն իրենց պրոդուկտները ներկայացնել գլոբալ շուկա եւ ազդեցիկ դիրք գրավել: «Իսրայելն ու Հայաստանը զարմանալիորեն շատ նմանություններ ունեն: Փոքր տարածք, քիչ բնակչություն, վտանգավոր հարեւաններ. սա մեզ ստիպել է օգտագործել մեր ինտելեկտը, ձեռնարկատիրական տաղանդը եւ ռիսկի գնալու ունակությունները՝ աշխարհում արեւի տակ մեր տեղն ունենալու համար ճանապարհ հարթելով: Կարծում եմ՝ Սփյուռքի պոտենցիալն օգտագործելը՝ սեփական պրոդուկտներն աշխարհին ներկայացնելու ռազմավարության կարեւոր կետերից է»,- ասել է Challenge հիմնադրամի փոխտնօրենը:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Ռեյքմանի խոսքով՝ կառավարության աջակցությունը շատ կարեւոր է ինովացիոն եւ ձեռնարկատիրական ոլորտը զարգացնելու համար: «Նման աջակցությունը միշտ էլ ցանկալի է եւ օրհնված: Սակայն շատ կարեւոր է գտնել այն հավասարակշռության կետն, որտեղ աջակցությունը չի վերածվում միջամտության: Իսրայելի կառավարությունը միշտ ականջալուր է ոլորտին՝ աջակցելով նրան, սակայն ոչ միջամտելով: Սա ամենաճիշտ ռազմավարությունն է ըստ իս»,- հավելել է Սաուլ Ռեյքմանը:

Empowering Ideas միջազգային ֆորումը անցել է Երեւանում դեկտեմբերի 12-ին: Ֆորումը կազմակերպվել էր Վաշինգտոնում գործող World Learning կազմակերպության կողմից՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում կայացավ «Ամրապնդելով գործընկերային կապերը» հայ-իտալական ֆորումը (ֆոտո)
Հայկական կողմից համաժողովին մասնակցում էին շուրջ 180 գործարարներ...
«Գալիս են ձեզ մոտ աշխատելու». Փաշինյանը խոստովանեց, որ Խաչատուր Սուքիասյանը գործարար է
Հեռախոս չեն վերցնում, բիզնեսի հետ չեն աշխատում…
Արարատ Միրզոյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ
Նախարար Միրզոյանը շրջայց է կատարել նաև «Giesecke+Devrient…
Գործարար աշխարհը պետք է գործ ունենա միայն հարկային մարմինների հետ. Ռոբերտ Քոչարյան
1999 թվականից էս կողմ Ոստիկանությունը, կամ անվտանգությունը որեւէ բիզնես մտե՞լ է…
Օգոստոսին եւս ունեցանք գնանկում, չորրորդ ամիսն անընդմեջ. գործարար
Կենտրոնական Բանկն ու Կառավարությունը դեռևս չեն օգտագործել լուրջ գործիքներ՝ նախաձեռնությունը վերցնելու մեր ձեռքը…
Արդյունաբերողների և գործարարների միությունը մտահոգիչ է համարում պետականացման մասին պաշտոնյաների կոչերը
Ականատես ենք լինում, որ կառավարության որոշ պաշտոնյաներ ու ԱԺ պատգամավորներ այս ընթացքում ակնհայտ նահանջ են դրսևորում․․․
Ամենաշատ