News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չնայած Ապրիլյան պատերազմին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ֆուտբոլային կյանքը չի մահացել, թեեւ թիմերը մեծ խնդիր ունեն մասնակցելու Հայաստանի առաջնություններին: Թե ինչպես է ընթանում ԼՂՀ ֆուտբոլային կյանքը  թղթակից NEWS.am Վերա Մարտիրոսյանին պատմեց անվանի ֆուտբոլիստ,  մարզիչ, սպորտի վարպետ, «Գանձասար» թիմի նախկին մարզիչ  Սլավա Գաբրիելյանը:

Պարոն Գաբրիելյան, ցանկանում եմ շնորհավորել Ձեր 60-ամյա հոբելյանը: Մեծ ներդրում ունենք հայկական ֆուտբոլի մեջ: Ինչո՞վ եք այժմ զբաղվում:

Ես շարունակում եմ աշխատել որպես մարզիչ «Լեռնային Արցախ» թիմում: ԼՂՀ-ում ունենք հինգ տարբեր տարիքայինների թիմ, որոնցից երկուսը՝ 1999 եւ 2002 թվականների ծնվածները  հանդես են գալիս Հայաստանի առաջնություններում: Մեզ մոտ կա տասը մարզիչ: Ցավոք մեծերի թիմ չունենք, բայց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը այդ ուղղությամբ աշխատում են:

Վերջին տարիներին արհեստական դաշտ կառուցվեց, եվրոպական չափանիշներին համապատասխանող շենք կառուցեցին, գույք նվիրեցին մեզ: Այդ ամենը եղավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի շնորհիվ: Նա ինձ համար էտալոն է: Ֆուտբոլից բացի նա շատ մեծ օգնություն է ցուցաբերում Արցախին:

Ես հպարտ եմ որ աշխատում եմ «Լեռնային Արցախում»: Ունեմ մեծ ընտանիք՝  երեք երեխա, հինգ թոռ: Ինձ շատ երջանիկ եմ զգում: Ես ցանկանում եմ մնալ այստեղ ՝ Արցախում: Իմ բոլոր երազներն ու հույսերը կապված են Արցախի հետ: Ստացա Պրո կարգի արտոնագիր: Ցանկություն ունեմ գիտելիքներովս նպաստել ֆուտբոլի զարգացմանը:

Եթե մեծերի թիմեր չկան, ի՞նչ են անում նախկին ֆուտբոլիստները:

Նրանք մարզվում են, պարզապես մրցաշար չկա: Օրինակ մեր թիմը մասնակցեց Համահայկական խաղերին ու դարձավ չեմպիոն, բայց դա զարգացում չէ: Մենք ցանկանում ենք գոնե  Հայաստանի Առաջին լիգայում խաղալ:

«Լեռնային Արցախում» կար սիրողական ֆուտբոլի շատ լավ մրցաշար, որը կազմակերպել ու հովանավորում էր լուսահոգի Արմեն Բարխուդարյանը: ԼՂՀ բոլոր մարզերի ֆուտբոլային թիմերը  մասնակցում էին դրան: Այլեւս չի՞ անցկացվելու:

Արմենի մահից հետո նրանց մոտ ֆինանսական խնդիրներ եղան: Նախորդ տարի նրա կինը կազմակերպեց, բայց այս տարի չեղավ:

Իսկ ի՞նչ եղավ այդ թիմերի հետ:

Դե, որ մրցաշար չկա, չեն խաղում: Գուցե պարզապես մարզվում են:

Կարո՞ղ եք ասել, քանի երեխա է այս պահին Արցախում զբաղվում ֆուտբոլով:

Մոտ մի 130-140 երեխա:

Մեծ մասը Ստեփանակերտի՞ց են:

Ստեփանակերտից ու Մարտունիից էլ ունենք շատ երեխաներ:

Ինչպե՞ս է ստացվում, որ մեծերի թիմերը չեն կարող մասնակցել ՀՀ առաջնությանը, իսկ պատանիներինը կարող են:

Քանի որ ԼՂՀ-ն համարվում է չճանաչված պետություն, չենք կարող, կընկնենք UEFA-ի  պատժամիջոցների տակ, իսկ պատանիները թեեւ մասնակցում են Հայաստանի առաջնությանը, բայց  այն կոչվում է՝ Զոհված ազատամարտիկների անվան մրցաշար: Այդպես երեխաների բախտը բերել է, խաղում են: Բայց հետո գալիս է պահը, որ չեն կարողանում ու գնում են բանակ:

Այս տարվա պատերազմը ազդե՞ց ֆուտբոլային կյանքի վրա վրա Արցախում:

Այո, շատ: Մենք երրորդ շրջանի խաղերը չխաղացինք պատերազմից հետո: 1997-ի ծնված տղաները բոլորը գնացին բանակ ծառայելու: Ես շատ հպարտ եմ, որ մեր երեխաները մտածում են, որ ինչ մասնագետ էլ լինեն, առաջին հերթին պետք է լինեն զինվոր:

Այս տարի Ձեր 60-ամյակն է: Հետադարձ հայացք գցելով, ո՞րն է Ձեր կյանքի լավագյուն ձեռբերումը:

Ամենալավ բանն այն է, որ ես ապրում եմ Արցախում: Ես այսքան ապրել եմ, շատ մարդիկ կան, ում այդպիսի բախտ չի վիճակվում: Կարծում եմ՝ իմ մասնագիտական նվաճումները դեռ առջեւում են: Բոլորին մաղթում եմ, որ մեր երեխաները առողջ լինեն:

Վերա Մարտիրոսյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ