News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր` հունվարի 6-ին, Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ է մատուցել Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից:

Արամ Ա-ի մատուցած պատարագը մեծ ոգեւորություն է առաջացրել հալեպահայերի շրջանում. Վեհափառ Հայրապետն իր այս պատարագով Աստծու պահպանությանն է հանձնել Հալեպն ու հալեպահայերին: 

Պատարագից հետո Նորին Սրբությունն օրհնել է եկեղեցում գտնվող հավատացյալներին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 5-ին Արամ Ա-ն այցելել է Հալեպ` այնտեղ նշելու Սուրբ ծնունդը։

Հունվարի 7-ին, Արամ Ա-ն կայցելի հայ համայքի հասարակական կառույցներ ու եկեղեցիներ, տեղում ծանոթանալու իրավիճակին։ Օրվա երկրորդ կեսին նա կլինի Սուրբ Երրորդություն հայկական կաթոլիկ եկեղեցում, ապա նաեւ Հայ Ավետարանական Բեթել եկեղեցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ