News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի դեսպանատան առջեւ այսօր` հունվարի 16-ին, տեղի է ունեցել բողոքի ակցիա Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Բելառուսի կողմից Ադրբեջան արտահանձնելու մտադրության դեմ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցները դեսպանատան առջեւ վանկարկում էին «Ղարաբաղն Ադրբեջան չէ», «Մի սատարեք Ալիեւյան իշխանություններին» եւ ցանկանում էին հանդիպել դեսպանին եւ հանձնել բողոք-նամակ: Դեսպանը, սակայն, չիջավ, ու ցուցարարները ստիպված բողոք- նամակն ու պաստառները թողեցին դռան առջեւ եւ «Ամոթ, ամոթ» վանկարկումներով հեռացան:

ՀՅԴ երիտթեւից Արշակ Մեսրոպյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ակցիան շարունակական է լինելու. «Դեսպանատանն ուղղված նամակում գրել ենք, որ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների ոտնահարում է տեղի ունեցել: Եթե այս միջոցառումն արդյունք չտա, պատրաստվում ենք էլի քայլեր ձեռնարկել»:

Հիշեցնենք, որ 2011-2012թթ. Արցախ կատարած այցերից հետո Լապշինը հայտնվել էր Ադրբեջանի «սեւ ցուցակում», սակայն 2016թ. հունիսին նա ուկրաինական անձնագրով այցելել էր Ադրբեջան: Այնուհետեւ արդեն նա մի քանի քննադատական հոդված էր հրապարակել այդ երկրի իշխանությունների մասին: Ադրբեջանը միջազգային հետախուզում էր սկսել հայտնի բլոգերի դեմ «Պետական սահմանի մասին» օրենքը եւ միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: Նման քրեական գործ է հարուցվում Արցախ այցելած քաղաքացիների դեմ:

Բելառուսի իրավապահները դեկտեմբերի 15-ին ձերբակալել են Լապշինին: Լրատվամիջոցները գրում են, որ Բելառուսի իշխանությունները ցանկանում են արտահանձնել բլոգերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ