News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վերջին տարիներին Չեմպիոնների լիգան հիմնականում հաղթում են իսպանական թիմերը՝ «Բարսելոնան»՝ 2009, 2011, 2015, «Ռեալը»՝ 2014, 2016: «Աթլետիկո Մադրիդը» եւս երկու անգամ դուրս եկավ եզրափակիչ:

Եվրոպայի լիգան վերջին տարիներին բացառապես դարձել է «Սեւիլիայի» մրցաշարը: Ստացվում է, որ Եվրոպական մրցաշարերում իսպանացիներին հավասարը չկա: Այս տարի Իսպանիայից ՉԼ-ին մասնակցում էր հինգ թիմ: Այդ դեպքում ինչո՞ւ է աշխարհի ուժեղագույն առաջնությունը համարում Անգլիայի Պրեմիեր լիգան:

Եթե դիտենք ֆուտբոլիստների կարգերը, ապա Անգլիան ոչ միայն չի զիջում, այլ նաեւ ինչ-որ տեղ գերազանցում է Իսպանիային: Մեսսիին ու Ռոնալդուին մի կողմ դնենք, մյուս բոլոր ֆուտբոլիստների հավասարազորները Անգլիայում կգտնվեն: Անգամ Պոլ Պոգբան իր տրանսֆերային արժեքով գերազանցեց Գարեթ Բեյլին: Խաղամակարդակի մասին դեռ դժվար է ասել, քանի որ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը դեռ առաջին շրջանն է անցկացնում մառախլապատ Ալբիոնում: 90-ականներին կար այսպիսի արտահայտություն, որ ցանկացած ֆուտբոլիստի երազանքը Անգլիայում խաղալն է: «Ռեալի» ու «Բարսայի» գայթակղությանը այս պահին դժվար է դիմակայել, բայց մյուս բոլոր դեպքերում ֆուտբոլիստները ձգտում են հյուսիս:

Անգլիայում են աշխատում աշխարհի լավագույն մարզիչները՝ Գվարդիոլա, Մոուրինյո, Վենգեր, Կոնտե, Կլոպ,…ինչու ոչ Ռանիերի, Կուման, Պոչետինո:

Եթե Իսպանիայում այս պահին լավագույն քառյակի հարցում ամեն բան պարզ է՝ այնտեղ մնալու են «Ռեալը», «Սեւիլիան», «Բարսելոնան» ու «Աթլետիկո» Մադրիդը, եւ շատ հավանական է, որ հենց այսպես էլ ավարտեն մրցաշարը, ապա Անգլիայում ոչ մի բան դեռ պարզ չէ ու գնալով ամեն բան ավելի է խճճվելու:

Մրցաշարի սկզբում Գվարդիոլայի «Սիթին» վստահ հաղթանակներ էր տանում ու առաջին տեղում էր, «Չելսին» անգամ քառյակում չկար, «Մանչեսթեր Յունայթեդը» իր ոչ ստաբիլ խաղով համոզեց բոլորին, որ այս տարի չեմպիոնության համար չի պայքարելու: Եվ միայն «Արսենալն» է վստահորեն իր սիրելի չորրորդ տեղով գնում: «Տոտտենհեմը» մի պահ իջավ հինգերորդ տեղ, այժմ կրկին երկրորդն է եւ, եթե վերջին տուրում «Չելսին» չհաղթեր «Լեսթերին», ապա Լոնդոնի հարավը ու հյուսիսը ներկայացնող թիմերը շատ կմոտենային: Այս պահին ԱՊԼ-ում կա հստակ առաջատար, մյուս հինգ թիմերը իրար մեջ միավորներ են կիսում եւ լրացնում մյուս հինգ տեղերը: Բայց ՉԼ-ում հանդես են գալու միայն չորսը…

Անգլիայում ի տարբերություն մյուս առաջնությունների, ցանկացած թիմ մրցունակ է առաջատարների հետ: Վերջին տուրում «Էվերթոնը» սենսացիոն կերպով ջախջախեց Գվարդիոլայի «Սիթիին», եւ միանգամից ինտերնետը ողողվեց Գվարդիոլայի մեմերով՝ թե նա սովոր էր խաղալ Գրանադաների ու Դարմշտադների դեմ:

«Վեստհեմ», «Լեսթեր»… այս բոլոր թիմերը անկախ իրենց աղյուսակային դիրքերից ամեն խաղին պատրաստ են միավոր խլել առաջատարներից: Այդ պատճառով Անգլիայի Պրեմիեր լիգան միշտ մնում է ամենահետաքրքիր ու դիտարժան առաջնությունը:

Այդ դեպքում, ինչո՞ւ է, որ իսպանական թիմերը գրեթե միշտ հանդիպելով անգլիականներին, առանց որեւէ խնդրի հաղթում են նրանց: Գուցե իսպանական թիմերը այդքան շատ չեն տանջվում իրենց առաջնություններում՝ խաղալով ուժեղ մրցակիցների հետ: Բացի այդ, որքա՞ն խաղ են խաղում անգլիական թիմերը իրենց տարբեր մրցաշարերում եւ որքան իսպանականները…

Եթե Լա լիգային մեկնարկին մենք հարցնում ենք «Բարսա՞ն», թե «Ռեալը» այս տարի կդառնան չեմպիոն, ապա Անգլիայի պարագայում հարցնում ենք ՝ ո՞վ…

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ