Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 17-ին, ժամը 14.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Չեխովի փողոցի թիվ 34 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակում հայտնաբերել 75-ամյա Լ. Ղ.-ի դին: