News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ. Նա ծանոթացել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ- 6) ավտոճանապարհի վերակառուցման առաջին փուլի՝ 38,5 կմ երկարությամբ հատվածի աշխատանքների ընթացքին, որոնք սկսվել են 2016 թվականի սեպտեմբերից:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ զեկուցվել է, որ աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի եւ ամբողջությամբ կավարտվեն 2018 թ. մարտին: Ակնկալվում է՝ արդեն ընթացիկ տարվա աշնանն ավարտել ասֆալտապատման աշխատանքերը: Արդեն իսկ հայտարարվել է նաեւ ավտոճանապարհի երկրորդ՝ 58 կմ երկարությամբ հատվածի շինաշխատանքների իրականացման մրցույթը: Ճանապարհի վերակառուցման արդյունքում կբարձրանա անվտանգության մակարդակն ու թողունակությունը:

Ծրագրի շրջանակում վերանորոգվում են նաեւ կամուրջներ եւ թունելներ: Ավտոճանապարհի առաջին հատվածի վերակառուցման նպատակով ներդրվել է 15,5 մլրդ դրամ, որը ներգրավվել է Եվրոպական ներդրումային բանկից եւ Ասիական զարգացման բանկից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ