News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի վերաբերյալ Բելառուսի դատախազության որոշման մասին չի հայտնվել ո՛չ ազգականներին, ո՛չ փաստաբաններին, ո՛չ Ռուսաստանի եւ Իսրայելի դիվանագիտական առաքելություններին:

Հիշարժան է, որ բելառուսական լրատվամիջոցներում որոշման ընդունման մասին ոչ մի հրապարակում չկա:

Մինսկում կալանավորված Ալեքսանդր Լապշինի Facebook-յան էջում նշված է, որ Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Ստուկը հունվարի 17-ի երեկոյան «արդարացի որոշում» է ընդունել Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու անհրաժեշտության մասին:

«Դուք կարծում եք, որ որոշման մասին հայտնվե՞լ է: Ո՛չ: Ո՛չ ազգականներին, ո՛չ փաստաբաններին, ո՛չ Ռուսաստանի եւ Իսրայելի դիվանագիտական առաքելություններին: Այսինքն՝ հունվարի 17-ի երեկոյան լռելյայն ընդունել են, հունվարի 18-ին, ժամը 14.45-ին ֆաքսով լռելյայն ուղարկել են մեկուսարան: Միայն փաստաբանի համառության շնորհիվ հունվարի 18-ին ես եւ Ռուսաստանի ու Իսրայելի հյուպատոսությունները տեղեկացանք, որ այդպիսի որոշում կա: Փաստաբանին էլ այպիսի պատասխան էր տրվել. «Այո, արդեն որոշում կա, երեկ է ընդունվել: Կգնաք Լապշինի մոտ եւ մանրամասների մասին կիմանաք»: Դատախազը համարում է, որ Բելառուսի քրեադատավարական օրենսգրքով նախատեսված չէ որոշումը փաստաբանին տալը: Ավելին՝ որոշումը Սաշային փոխանցելիս, նրա մասին տեղեկություն չի եղել նույնիսկ Բելառուսի ԱԳ նախարարությունում, որին անմիջապես դիմել են Իսրայելի եւ Ռուսաստանի հյուպատոսները: Համենայնդեպս, Բելառուսի ԱԳՆ-ն չի հաստատել այդ որոշման ընդունման փաստը:

Բայց փաստաբաններն իրենց գործը արեցին, որոշման տեքստից ամենակարեւոր հանգամանքների քաղվածքներ են կատարվել: Մեղմ ասած՝ որոշումը տարակուսանք է հարուցում, քաի որ դրանում միանգամայն նոր հանգամանքներ են հայտնվել, որոնք չեն եղել արտահանձնման մասին հարցման մեջ:

Դրանց ո՛չ Սաշան է ծանոթացել ձերբակալվելիս, ո՛չ դրանք փաստաբաններն են դիտարկել՝ պաշտպանությունը գործնականում կույր կառուցելով (քանի որ Բելառուսի քրեադատավարական օրենսգիրքը, պարզվում է, չի նախատեսում պաշտպանի իրավունք՝ իմանալու, թե կոնկրետ ինչի մեջ են իր պաշտպանյալին մեղադրում՝ ահա քեզ հոդվածների համարները, եւ դրա համար շնորհակալ եղիր)»:

Դեկտեմբերի կեսին Լապշինը, որը նաեւ ՌԴ քաղաքացի է, Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցումով, որտեղ նրան ԼՂՀ այցելության համար ընդգրկել էին «սեւ ցուցակում»։ Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։  Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր սկսել «Պետական սահմանի մասին» օրենքի խախտման հոդվածով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ