News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն արդարացված է համարում հայ հասարակության, իշխանության շրջանում ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու շուրջ առկա դժգոհությունը։ Սակայն, ըստ նրա՝ Ռուսաստանը չի ստանձնել պարտավորություն որևէ երկրի զենք չվաճառելու վերաբերյալ, հատկապես, երբ այս հակամարտության գոտում հակամարտող երկրներին զենքի վաճառքը ռուսական քաղաքականության էությունն է, հատկապես, երբ այս ոլորտում բիզնեսից Ռուսաստանը մեծ գումարներ է շահում։

«Ռուսաստանը մշտապես է զենք վաճառել հակամարտող կողմերին՝ դրանով իսկ փորձելով առավելություն չտալ որևէ կողմին, միևնույն ժամանակ՝ հասկացնելով, որ իրեն ձեռնտու չէ որևէ կողմի հաղթանակը։ Ռուսաստանն այս դեպքում առաջնորդվում է իր ազգային շահերով, այդ շահը Հարավային Կովկասում ռուսական ներկայության պահպանումն է, ինչո՞ւ ոչ, նաև ամրապնդումը»,- «168 Ժամի»հետ զրույցում ասել է նա։ Իսկ ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասել է, որ Ռուսաստանի համար, ինչպես միշտ, կարևոր են հարաբերություններն ինչպես՝ Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ, քանի որ Ռուսաստանին անհրաժեշտ են ոչ թե առանձին երկրներ, այլ Անդրկովկասն ամբողջովին։ Ֆելգենգաուերի խոսքով՝ Մոսկվան համարժեք է գնահատում և Հայաստանի, և Ադրբեջանի մանևրի հնարավորությունները, որոնք Հայաստանի դեպքում բավականին նեղացել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ