Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռանում է Հաայաստանի հանրապետական կուսակցությունից: Այս մասին նա հայտնել է Aravot.am-ի հետ զրույցում:

Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ կշարունակի մնալ քաղաքականության մեջ:

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ԳՄ անդամ Ռուբեն Թադեւոսյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի դիմում ՀՀԿ-ն դեռ չի ստացել:

Ամենայն հավանականությամբ, նա այդ մասին հայտարարությամբ հանդես կգա վաղը:

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահն էր, գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ: Այսօր՝ հունվարի 24-ին նրա ծննդյան օրն է, նա դարձավ 59 տարեկան: