News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀԱԿ-ն ու «Համախմբումը» հայտարարում են, որ խորհրդարանական ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելը հակասահմանադրական է, սակայն դեռեւս չեն շտապում հետեւել ՀՀԿ-ի խորհրդին եւ այդ հարցով դիմել Սահմանադրական դատարան։

Երկու կուսակցություններից էլ NEWS.am-ի հետ զրույցում նշեցին, որ իրենք դեռ այդ հարցը քննարկում են:

«Մենք քննարկում ենք հարցը, սպասում ենք, թե ինչ արձագանք կլինի այլ քաղաքական ուժերից, հետո կորոշենք, այս պահին ոչինչ չեմ կարող ասել»,– ասաց «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը։

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նույնպես նշեց, որ հարցը դեռ քննարկում են:

Նշենք, որ ընտրությունների օրը հայտնի դառնալուց շուրջ 3 շաբաթ անց «Հայ ազգային կոնգրեսն» ու կուսակցության անդամ Էլինար Վարդանյանը պահանջեցին, որ ընտրությունների օրը փոխվի՝ պատճառաբանելով, որ ապրիլի 2-ին նշանակելը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, բացի դրանից՝ պետք է հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը։ Նրանք պահանջում են ընտրությունները նշանակել ապրիլի 21-30-ի միջակայքում, ինչպես նախատեսված է 2005թ. ընդունված Սահամանդրությամբ, քանի որ 2015թ. ընդունված Սահմանադրության համապատասխան՝ 91–րդ հոդվածը, ըստ անցումային դրույթների, ուժի մեջ է մտնելու հաջորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի օրը։

Ընտրությունների օրը փոխելու պահանջով բաց նամակով պետական ատյաններին են դիմել նաեւ մի խումբ մտավորականներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ