News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանը միանա Գագիկ Ծառուկյանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀԿ անդամ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, որ պատրաստվում է լքել ՀՀԿ-ն: Նա նշել է, որ համապատասխան հայտարարությամբ հանդես կգա վաղը: Հովիկ Աբրահամյանի հայտարարությունն անակնկալի է բերել կուսակիցներին, որոնք խուսափում են պատասխանել հեռախոսազանգերին:

Պարոն Հարությունյան, Հանրապետական կուսակցության առանցքային ներկայացուցիչ Հովիկ Աբրահամյանը լքում է կուսակցությունը, ինչպե՞ս եք վերաբերվում նրա որոշմանը:

Շատ ցավով եմ վերաբերում, շատ զարմացած եմ, չէի սպասում, որ նման բան կանի, որովհետեւ, իրոք, Հովիկը Հանրապետական կուսակցության կարկառուն դեմքերից մեկն է եւ ցավալի է, որ մեր շարքերից հեռանում է:

Ըստ երեւույթին ինքը կբացատրի, պարզ ասած, էնքան անսպասելի է, որ չեմ կողմնորոշվում` ինչ ասել, ինչու է նման քայլի դիմել:

Հնարավո՞ր է` Հովիկ Աբրահամյանին հետեւեն այլ կուսակցականներ:

Չեմ կարծում, որ նման բան լինի, որ շատերը դուրս կգան կուսակցությունից: Չեմ կարծում, որ կան դաշինքներ, որոնք կարող են ընտրություններում հաղթել Հանրապետականին, հետեւաբար, ես էդ կարծիքը պահպանում եմ եւ ասում` առնետավազք չի լինելու Հանրապետական կուսակցությունից գոնե առայժմ:

Կարծում եք, որ Հովիկ Աբրահամյանը կհանգրվանի ոչ իշխանական, ընդդիմադիր ճակատո՞ւմ:

Որ Հովիկ Աբրահամյանը կշարունակի մնալ քաղաքականության մեջ, կասկած չունեմ: Հաշվի առնելով նրա քաղաքական փորձը, նրա մասնակցությունը մի շարք պաշտոններում` չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանը դուրս կգա քաղաքականությունից, բայց թե ինչ ձեւաչափով կմասնակցի  գործընթացներին, չեմ կարող ասել:

Հովիկ Աբրահամյանը համարվում էր  կուսակցությանը քվե բերող ուժերից մեկը. ընտրություններից առաջ նրա հեռացումը մտահոգիչ չէ՞:

Կուսակցության ձայները կապել միայն  Հովիկ Աբրահամյանի հետ, սխալ է…

Հովիկ Աբրահամյանը  նեղացե՞լ է իշխանություններից:

Գիտեք, դա անձի խնդիր է, ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, առաջիկայում կերեւա իր ելույթներից:

Ի՞նչ եք կարծում՝ Հովիկ Աբրահամյանը կմիանա Գագիկ Ծառուկյանին:

Չի բացառվում: Պիտի միանա ինչ-որ քաղաքական գործընթացի, թե ինչ կլինի, դժվար է հիմա ասել: Բայց որ երիտասարդ ակտիվ եռանդով լեցուն մարդ է, ո՞նց կարող է գնա իրենց տանը նստի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ