News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի կոմունիստները խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն միասնական ուժով: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողներին ասաց Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուսի նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ կոմունիստներն ընտրություններին կմասնակցեն լայն ընդգրկմամբ՝ միասնական ուժի մեջ ներառելով նաեւ բազմաթիվ անհատներ, ՀԿ-ներ, ՍՊԸ-ներ:

«Մեր ուժը կընդգրկի Հայաստանի կոմունիստական կուսակցությունը եւ Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուսը, ինչպես նաեւ ժողովրդահայրենասիրական ուժեր: Դրանք կլինեն գործարար աշխարհի ներկայացուցիչներ, տնօրեններ, 7-8 հասարակական կազմակերպություններ, եւս 3-4 քաղաքական կուսակցություններ, որոնք մեզ հետ ունեն տրադիցիոն համագործակցության փորձ, այդ թվում՝ «Կանայք հայոց աշխարհի», «Հայրենիք», եւ այլ կուսակցություններ, որոնց անունները չեմ ուզում տալ, որովհետեւ բանակցությունները դեռ ընթանում են»,- ասաց նա:

Վազգեն Սաֆարյանը հայտնեց, որ կոմունիստների եւ ժողովրդահայրենասիրական ուժերի համախմբումը ամենայն հավանականությամբ կկոչվի «Կոմունիստներ եւ ժողովրդահայրենասիրական ուժեր», որի կոնֆերանսը տեղի կունենա փետրվարի սկզբին. «Փետրվարի սկզբին երեւի Կառավարության դահլիճում կլինի կոնֆերանս, որտեղ մենք կներկայացնենք մեր միասնական ցուցակը»:

Վազգեն Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ հայ ժողովուրդն իր բնույթով սոցիալիստամետ է, ուստի ընտրվելու դեպքում իրենք առաջարկելու են սոցիալիզմի նոր գաղափարներ, հանդես են գալու տնտեսական քաղաքականության մեջ փոփոխություն մտցնելու օգտին՝ Հայաստանը դարձնելով արդյունաբերական երկիր:

«Մենք կարող ենք ասել՝ դուք մեզ տեսել եք 70 տարի՝ իր լավ եւ վատ կողմերով, անցյալի լավ դրսեւորումները ցանկանում ենք վերադարձնել: Հայաստանը պետք է արդյունաբերական երկիր դարձնել՝ հենվելով սեփական ռեսուրսների վրա, մոբիլիզացիոն-արդյունաբերական քաղաքականություն իրականացնելով, օգտագործելով մեր գյուղատնտեսական ներուժը: Հայաստանի արդյունաբերական ներուժը վերականգնելու համար պետք է օգտագործվի ԵԱՏՄ մեր համագործակցությունը, տնտեսական կապերն ավելի խորացվեն»,- ասաց նա:

Նրա հավաստմամբ այլ ուժերի հետ համագործակցությունը հնարավոր է միայն այս սկզբունքների գերակայության դեպքում, քանի որ իրենց համար համագործակցության ամենակարեւոր չափանիշը գաղափարական ընկալումներն են:

«Մեր կուսակցությունը ուժեղ է ոչ թե իր լիդերով, այլ՝ գաղափարախոսությամբ: Մենք բաց ենք բոլոր այն առողջ ուժերի առաջ, ովքեր կցանկանան մեր գաղափարի շուրջ համախմբվել, բայց  մեր հիմնական շեշտը լինելու են բոլոր այն նորմերը, որոնք մենք կարեւորում ենք՝ սոցիալական արդարություն, սոցիալական պաշտպանվածություն եւ Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված տնտեսական քաղաքականության փոփոխման անհրաժեշտություն»,- նշեց կոմկուսի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ