News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2016թ. օգոստոսի 10-ին հիմնադրված «Գործարար» կուսակցությունը ոչ իշխանական, ոչ էլ ընդդիմադիր ուժ է. կուսակցության նպատակը տնտեսական առաջադիմական փոփոխություններն են: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողներին ասաց կուսակցության անդամ Արմեն Գաբրիելյանը:

«Կենտրոնամետ կուսակցություն ենք՝ ոչ իշխանությանն ենք աջակցում, ոչ՝ ընդդիմությանը, սոցիալ-ժողովրդավարական կուսակցություն է, տնտեսական ուղղվածության, կոչ ենք անում վերջ տալ իշխանափոխության եւ նմանատիպ այլ կոչերին, մենք իրական լուծումներ ենք առաջարկում, մեր նպատակն է տնտեսությունը զարգացնել ոչ թե 2-3%-ով, այլ՝ 10-20%-ով»,- ասաց նա:

Կուսակցության խորհրդի անդամ Աննա Պետրոսյանը նշեց, որ կուսակցությունը չի ստեղծվել միայն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:

«Կուսակցությունը հիմնադրվել է 2016թ. օգոստոսի 10-ին՝ ՏԻՄ ընտրություններից առաջ, Գյումրիում մասնակցել է ՏԻՄ ընտրություններին, այսինքն՝ միանգամյա կուսակցություն չէ: ՏԻՄ-ում բավականին գոհացնող արդյունքների է հասել՝ համեմատած երկար տարիներ գործող այլ կուսակցությունների հետ: Հունվարի 14-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդի նիստում որոշում է կայացվել մասնակցել ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին»,- ասաց նա:

Նորաստեղծ կուսակցությունը, սակայն, մեծ հույսեր չունի ընտրություններից: Արմեն Գաբրիելյանի կարծիքով՝ իրենք իրատեսորեն են գնահատում իրենց շանսերը:

«Մեր նպատակը հաղթելը չէ, քաջ գիտակցում ենք, որ դժվար է լինելու, փորձ ձեռք կբերենք հաջորդ ընտրությունների համար, ինչու ոչ՝ մեր ծրագիրը օրինակ կլինի ուրիշ քաղաքական ուժերի համար»,- մեկնաբանեց նա:

Իսկ ընտրություններին դաշինքով մասնակցելը չեն բացառում որեւէ ուժի հետ. «Այս պահին բանակցում ենք, բայց  դաշինք չկա, կուսակցության խորհուրդը որոշում է կայացրել, որ առանձին ցուցակով մասնակցենք, բայց  դաշինքը չի բացառվում»:

Կուսակցությանը չի վախեցնում դեռեւս անճանաչելի լինելը: Կուսակցության նախագահ Գեղամ Բաղդասարյանի խոսքով՝ քարոզարշավի ժամանակ այդ հարցը կլուծվի:

«Մեր ընտրազանգվածը հիմնականում գործարար եւ սոցիալական խավերն են, քանի որ սոցիալական ծրագրեր ենք իրականացրել, իսկ ճանաչման խնդիրը կլուծվի արդեն հանդիպումների ժամանակ»,- ասաց նա:

Կուսակցությունը դեռ վերջնական կարգախոս չունի, բայց, հավանաբար, ընտրություններին կմասնակցի «զարգացնել տնտեսությունը, գործել նորովի, արարել ոգով» նշանաբանով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ