News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աստանայում ավարտվել են Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով բանակցությունները։ Հանդիպման ավարտին Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի պատվիրակությունները համատեղ հայտարարություն են ստորագրել։

Սակայն այսպես կոչված սիրիական «ընդդիմությունը» ոչ միայն հրաժարվել է ստորագրել եզրափակիչ կոմյունիկեն, այլ նաեւ դժգոհություն է հայտնել հայտարարության բովանդակության կապակցությամբ։ Այդուհանդերձ, զինված «ընդդիմության» անդամ Հիշամ Մարուան «ՌԻԱ Նովոստի»–ին ասել է, որ ընդդիմությունը փետրվարի 8-ին կքննարկի այդ հարցերը Ժնեւում։

ՄԱԿ–ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաֆարին, մեկնաբանելով Սիրիայի խնդրի կարգավորման մեջ Անկարայի դերը, հայտարարել է, որ Թուրքիան ասում է մեկ բան, անում բոլորովին ուրիշ բան։

«Թուրքիան ասում է մի բան, անում այլ բան։ Մենք պահանջում էինք, որ Սիրիան քաղաքացիական եւ աշխարհիկ պետություն լինի, դա էր պահանջում մեր պատվիրակությունը, սակայն թուրքական պատվիրակությունը եւ Սիրիայի զինված ընդդիմությունը մերժեցին այդ առաջարկը»,– ասել է նա Աստանայում Սիրիայի  հարցով մամուլի ասուլիսի ժամանակ։

Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար Բաշար ալ Ջաֆարին «շատ ցավալի» է անվանել նույն սեղանի շուրջ ընդդիմադիր ուժերի հետ նստելու փորձը։ «Մեզ համար շատ ցավալի էր նույն սենյակում լինել սիրիացիների հետ, որոնց գործողությունները կախված են ուրիշ պետություններից, եւ որոնց համար նրանք աշխատում են։ Նրանցից ոմանք անգամ ահաբեկչական ակտեր են կատարել։ Այդուհանդերձ, մենք առաջին անգամ չենք հանդիպում։ Մենք արդեն դա արել ենք «Մոսկվա»,  «Մոսկվա 2» եւ Ժնեւի խորհրդակցությունների ժամանակ»,– ասել է նա։

Եզրափակիչ կոմյունիկեում ասվում է, որ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան որոշում են կայացրել Սիրիայում հրադադարի մշտադիտարկման մեխանիզմ ստեղծելու մասին։ Բացի այդ, նշվում է, որ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան պետք է ապահովեն Սիրիայում զինված ընդդիմության եւ ահաբեկիչների տարբերակումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ