News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը դեռեւս որոշում չի կայացրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ:

NEWS.am-ի հարցին՝ մասնակցելու է արդյոք ընտրություններին եւ եթե այո, ապա Գագիկ Ծառուկյանի ստեղծած դաշինքին է միանալու, Մանուկյանը պատասխանեց. «Դեռ պարզված չեն այդ հարցերը»:

Այլ հարցերի ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանել չցանկացավ:

Նշենք, որ Ծառուկյանի հեռանալուց հետո Աբրահամ Մանուկյանի եւ Նաիրա Զոհրաբյանի միջեւ հարաբերությունները, մեղմ ասած, ջերմ չէին: Թեեւ երկուսն էլ ակտիվորեն հերքում էին մամուլում տարածած լուրերը, թե անախորժություններ ունեն, 2016թ. դեկտեմբերին, երբ արդեն հայտնի էր, որ Գագիկ Ծառուկյանը մտադրություն ունի քաղաքականություն վերադառնալ, Մանուկյանը խոստովանել էր՝ «Ես ընդհանրապես չեմ ներում սխալ արած մարդկանց»:

Հետաքրքրական է, որ միեւնույն ժամանակ նա նշել էր, որ Ծառուկյանի վերադարձով ԲՀԿ-ի վարկանիշը մի քանի անգամ կբարձրանա: Թե ինչու այսքանից հետո Աբրահամ Մանուկյանը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել, հայտնի չէ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ