News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

«ՎիմպելԿոմ» ընկերության եւ Հայաստանում Beeline–ի ռազմավարությունն է  աջակցել նախագծերին, որոնք օգնում են մարդկանց ավելի լավ ապրել։  Այսօր Երեւանում ընթանում է նման միջոցառում, որը կօգնի գտնել Եվրասիա տարածաշրջանում ուժեղ ստարտափները։ Այս մասին հունվարի 25-ին՝ Երեւանում Eurasia Mobile Challenge նորարարությունների միջազգային մրցույթի տարածաշրջանային եզրափակչի ժամանակ, ասաց Հայաստանում Beeline–ի տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մեզ համար մեծ պատիվ է, որ ընտրել են Հայաստանը, քանի որ այն, ինչ մենք այստեղ անում ենք, դուր է գալիս մարդկանց, դուր է գալիս մեր ղեկավարությանը, այլ երկրներին, եւ բոլորին հաճելի է ժամանել Հայաստան»,– ասել է նա՝ հավելելով, որ հավատում է, որ հայկական թիմերը դեպի Բարսելոն ուղեգրեր կնվաճեն։

«Ամեն դեպքում այսքան մարդիկ, որոնք եկել են մեր երկիր, որոնք պատմում են աշխարհում  կատարվող իսկապես ամենանոր բաների մասին, ստարտափների մասին, թե ինչպես ֆինանսավորում գրավել, այս ամենը մեծ ավանդ է մեր երկրի ապագայի համար։ Դա կօգտագործվի, որպեսզի նոր ապրանքներ ստեղծվեն, որպեսզի մեր երկրում կյանքն ավելի հետաքրքրիր դարձնեն։

NEWS.am–ի հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Հայաստանում Beeline ընկերությունը հետաքրքրվի ստարտափներից մեկով, Պյատախինը պատասխանեց, որ նման տարբերակը բացառված չէ։ «Մեր աշխատակիցները նույնպես ներկա են միջոցառմանը, որպեսզի  հասկանան, թե ինչ գաղափարներ կան, որոնք կարելի է կիրառել»,– ասել է նա՝ հավելելով, որ նպատակն է օգնել երիտասարդներին ֆինանսավորում ստանալու հարցում։

Նա նշեց, որ Բարսելոնում համաշխարհային եզրափակիչը, որին կմասնակցեն Եվրասիա տարածաշրջանից 3 թիմ, շատ կարեւոր է նրանով, որ թիմերն այնտեղ կարող են միջազգային ներդրողների գրավել։ «3 ուղեգիր, ամեն ինչ ազնիվ է, ինձ ժամանակին վերցրեցին»,– ասաց Պյատախինը։

Նշենք, որ «ՎիմպելԿոմ» ընկերության կազմակերպած մրցույթի նպատակն է գտնել բջջային, ֆինանսական եւ digital ծառայությունների ոլորտում թասրմ գաղափարներ։  Տարածաշրջանային եզրափակիչ փուլին մասնակցում են 8 երկրների 24 թիմեր։ Հաղթող թիմերը կհրավիրվեն Բարսելոնում Համաշխարհային բջջային կոնգրեսին (Mobile World Congress 2017) մասնակցելու, որը կկայանա 2017-ի փետրվարի վերջին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը
Ֆուտբոլային առաջնության խաղերը ցուցադրվելու են  Արմենիա TV և Արմենիա Պրեմիում հեռուստաալիքներով...
Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում
Քաղաքի բնակիչները կարող են օգտվել ֆիքսված ինտերնետից, շարժական կապի ծառայություններից և հեռուստատեսությունից մեկ փաթեթում՝ ավելի մատչելի գնով...
Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ բացվեց CaseKey ակադեմիան (ֆոտո)
Վստահելով CaseKey-ի թիմին և հաշվի առնելով տարիների արդյունավետ համագործակցությունը՝ Team Telecom Armenia-ն դարձել է Ակադեմիայի գործընկերը...
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը
Դուք էլ, որպեսզի դառնաք լավ առաջնորդներ պիտի չվախենաք ստեղծագործ, հետևողական ու վստահ լինել ձեր աշխատանքի մեջ...
Հայտնի են դարձել EWC 2024 Հայաստանի ազգային հաղթողները (ֆոտո)
2019 թվականից ի վեր EWC-ն վերածվել է աշխարհի ամենամեծ և ամենատարբեր ստարտափ մրցույթների և աջակցության ծրագրերի հարթակի...
Ucom-ի աջակցությամբ երիտասարդները ծանոթանում են բնապահպանական կարևոր խնդիրներին
Բազմազան, մաքուր բնությունն այն է, ինչ մենք ցանկանում ենք ժառանգել հաջորդ սերունդներին...
Ամենաշատ