News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թերթը նշում է, որ վերջերս լրատվամիջոցները ծանուցեցին, թե Ախալցխայի Երեւման Սուրբ Խաչ հայկական եկեղեցին վրացիները փորձում են իրենցով անել: Այսինքն՝ վրացիները հերթական ոտնձգությունն են կատարում մեր հուշարձաններից մեկի նկատմամբ: Ձեւակերպումն էլ անհասկանալի է` վրացական իշխանությունները այն ուզում են փոխանցել իրականում գոյություն չունեցող վրաց կաթոլիկ համայնքին:

13-14-րդ դարի կառույց համարվող այս եկեղեցին, որի հիմքերն իրականում ավելի հին են, մինչեւ 18-րդ դար եղել է առաքելադավան: Ապա անցել է Ախալցխայի հայ կաթոլիկներին: Վերջին նորոգության ժամանակ` 1903-ին, եկեղեցուն կից կառուցվում է նաեւ գավիթ եւ զանգակատուն: Այս կերպ եկեղեցին գործում է մինչեւ հեղափոխություն, որից հետո այն դադարում է գործել, ինչպես շատ այլ եկեղեցիներ: Բնականաբար այդ ընթացքում հուշարձանը քայքայվում է, դառնալով կիսավեր:

Պարզվում է, դեռ անցյալ տարվանից Վրաստանը ձեռամուխ է եղել եկեղեցու տարածքի մաքրման եւ պեղման աշխատանքներին: Մասնագետների եւ ականատեսների վկայությամբ` առաջին գործը, որ արել են վրացիները, տարածքի ցանկապատումն է, ընդ որում, ցանկապատի մեջ են առել նաեւ գերեզմանոցը: Սա ծանոթ սցենար է. որպես կանոն, հայկական որեւէ հուշարձան ոչնչացնելուց առաջ այն ցանկապատում են, որ կողմնակի աչքից հեռու ջնջեն հայի հետքը:

Ի դեպ, պեղումներից հետո եկեղեցու պատերի մեջ ներքին հատվածներում ամբողջական եւ բեկորված խաչքարեր են հայտնաբերվել: Այսինքն` հայկականությունը փաստող հավելյալ խաչքարեր են դուրս եկել:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի վկայությամբ, հայկական հուշարձանների հետ կապված համանման պատմություններ եւ վկայություններ տեղացիներից էլի են լսել: Ախալցխայի մերձակայքում Ուդե եւ Իվլիտա գյուղեր կան, ուր վրացախոս հայ կաթոլիկներ են բնակվում: Նրանք պատմում են, թե ինչպես է տարիներ առաջ Իլյա 2-րդը գնում Ուդե եւ տեղի եկեղեցին օծում վրաց օրթոդոքս եկեղեցու ծեսով, հետո էլ եկեղեցու դռները կողպում ու գնում: Կողպում է, որովհետեւ գյուղում օրթոդոքս եկեղեցու ոչ մի դավանորդ չկա:

Այս դրվագը այնքան է վիրավորել կաթոլիկ հայերին, որ նրանք, վրացախոս լինելով, լեզվական եւ այլ ընդհանրություններ ունենալով վրացիների հետ, միաժամանակ չեն դադարում ներքուստ ընդվզել վրաց հոգեւոր առաջնորդի արարքի դեմ: Հետաքրքիրն այն է, որ վրացախոս հայ կաթոլիկ գյուղացիները շարունակում են աղոթել եւ մոմ վառել եկեղեցու պատից տեղահան արված արձանագրության քարի վրա: Հայերեն կարդալ չգիտեն, բովանդակությունն անգամ չեն կարող կարդալ, բայց գալիս իրենց հուշարձանից տեղահան արված քարին մոմ են վառում:

Թերեւս վրացախոս հայ կաթոլիկների այս շարունակական բողոքներն են նաեւ պատճառ դարձել, որ վրաց հոգեւորականներն իրենց քաղաքականությունը փոխեն եւ, ասենք, Երեւման Սուրբ Խաչի պարագայում այլ ռազմավարություն որդեգրեն: Այն է` հայկական կաթոլիկ եկեղեցին որպես օրթոդոքս օծելու փոխարեն նրանք հայտարարեն` եկեղեցին փոխանցում ենք վրաց կաթոլիկներին: Մինչդեռ նման հասկացություն գոյություն չունի, կան վրացախոս կաթոլիկ հայեր:

Այսինքն՝ վրացիները մի խաբեությունը փոխարինել են մեկ այլ խաբեությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զովունիի համայնքապետարանը կդիմի ՏԿԵ–ին՝ տրանսպորտի սակագինը 200 դրամից իջեցնելու խնդրանքով
Որպես ժամանակավոր լուծում, բնակիչներին առաջարկվել է օգտվել Կոտայքի մարզի միասնական օպերատոր «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ից, որի սակագինը, սակայն, թանկ է...
Ախալքալաքի Գոման գյուղում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցումը շարունակվում է
Ըստ շինարարների, որոնցից մեկը Խորենիա գյուղից է, մյուս 4-ը՝ Ադիգենիի մունիցիպալիտետից, վերակառուցումը շարունակվում է առանց խնդիրների...
Ինչո՞ւ է կտրուկ բարձրացել հեղուկ գազի գինը. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարզաբանել է
Բարձրացել են ձեռքբերման գները, առկա են լոգիստիկ խնդիրներ...
Ներկայացվել է Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցման նախագիծը (ֆոտո)
«Վարդգես Սուրենյանց» մշակութային կենտրոնի հիմնման մարդահաճո ու աստվածահաճո գործին...
Ախալքալաքում Ճգնավորի վանքը ենթարկվել է վանդալիզմի. կոտրել են ներսում գտնվող սրբապատկերները, քանդակները, խաչերը (ֆոտո)
Հոգեւոր հայրերը ճանապարհին հանդիպեցին Ախալքալաքի ոստիկանության ներկայացուցիչներին, ովքեր վերահսկում էին իրականացնում տեղում...
Վիրահայոց թեմը ակտիվորեն դատական գործընթացների մեջ մտած փորձում է լուծել եկեղեցիների հարցը. Շիրակ Թորոսյան
19-րդ դարում կառուցված Թանդոյանցի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերադարձնելու պահանջով Վիրահայոց թեմը դիմել է դատարան։ Կիսավեր տաճարը, կառավարության որոշմամբ, փոխանցվել է Վրաց ուղղափառ եկեղեցուն...
Ամենաշատ