News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փետրվարի  7–ին Պերմի  «Ամկար» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական էջում հայտնել է, որ երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանի հետ:

NEWS.am տեղեկություններով, ֆուտբոլիստի աջ ծնկի  վնասվածքը, որը նա ստացել էր նախորդ տարվա մայիսին, խանգարում է նրան մինչ օրս: Արզումանյանի վիրահատությունից հետո վերականգնողական  ընթացքը սխալ էր ընթացել, որի հետեւանքով բարդություններ են առաջացել:

Դեկտեմբերին 31-ամյա ֆուտբոլիստը նախնական պայմանավորվածության եկավ Տուլայի «Արսենալի» հետ, սակայն պարզվեց, որ վնասվածքը չի լավացել եւ տեղափոխությունը չկայացավ: Այժմ Արզումանյանը պետք է անցնի նոր վերականգնողական փուլ եւ մինչեւ ամառ ոչ մի թիմի չի միանա:

Հիշեցնենք, որ Արզումանյանը  2 տարի առաջ էր միացել «Ամկարին», որի կազմում անցկացրել է 13 հանդիպում: Նախորդ մրցաշրջանն Արզումանյանը վարձավճարով անցկացրեց Կարագանդայի «Շախտյորում»:

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ