News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե հիշում եք, վարչապետ Կարեն Կարապետյանը Երեւանում Առաջին տպարանի շենքի անփույթ եւ առանց նախազգուշացման պայթեցման առիթով այնքան էր զայրացել, որ խորհրդակցություն էր հրավիրել եւ երջանկահիշատակ Արմեն Երիցյանին հանձնարարել էր պատասխանատվության ենթարկել նախարարության համապատասխան ծառայության ղեկավարին՝ աշխատանքում թերանալու համար։

Մեր տեղեկություններով, Երիցյանը խիստ նկատողություն էր տվել Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսես Նազարյանին եւ փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանին՝ Ալիկ Սերգեյիչ Սարգսյանի սանիկին։

Մեր տեղեկություններով, Երիցյանի մահից 8 օր հետո, երբ նկատողությունից մեկ ամիս էր անցել ընդամենը, Նազարյանն ու Մուշեղ Ղազարյանը կարողացել են նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի միջոցով չեղարկել գրավոր նկատողությունները։ Այդ մասին տեղեկացած վարչապետ Կարեն Կարապետյանը նոր նախարարին օրերս հանձնարարել է ճշտել, թե ով է հանել նկատողությունը եւ ինչու, որից հետո՝ նախօրեին, ԱԻ նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանը վերականգնել է նկատողության հրամանները։

Ի դեպ, նա ակտիվորեն լծվել է երիցյանական կադրերին ազատելու գործին․ մեր տեղեկություններով՝ Արսեն Արշակյանն ազատվել է փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետի պաշտոնից, որտեղ նրան նշանակել էր Երիցյանը՝ 2015-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի նախագահի ընտրությունների համար գրանցվել է չորս կին
Չորս կին գրանցվել է Իրանի նախագահի ընտրություններին մասնակցելու համար...
Գրանցվել է Իրանի նախագահի առաջին թեկնածուն
Նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման մեկնարկի մասին հինգշաբթի օրը հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին...
Կինոռեժիսոր Մոհամմադ Ռասուլոֆը, 8 տարվա ազատազրկման դատապարտվելով, Իրանից փախել է Եվրոպա
Պետք է ընտրություն կատարեի բանտի և Իրանից հեռանալու միջև…
Իրանում կայացել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
Ընտրությունների երկրորդ փուլն ընթանում է 15 ընտրատարածքներում, այդ թվում՝ Թեհրանում, որտեղ մրցում են 32 թեկնածուներ...
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ