News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզում, այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։00-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում Opel մակնիշի 34 ՏR 380 համարանիշի ավտոմեքենան ինքնավթարի է ենթարկվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության Թալինի ոստիկանության բաժնից:

«Օպել»-ը դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել արգելապատնեշներին եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում։  Ոստիկանությունից հայտնեցին, որ ինքնավթարի հետեւանքով զոհեր կամ վիրավորներ չկան, իսկ մեքենայում միայն վարորդն է եղել: «Opel»-ի վարորդը բնակվում է Գյումրիում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Opel-ի վարորդն ասել է, որ մեկ այլ «Ջիպ» վթարային իրավիճակ է ստեղծել իր համար՝ դուրս գալով հանդիպակաց գոտի, եւ բախումից խուսափելու համար ինքը թեքել է մեքենայի ուղղությունը, ինչից հետո բախվել է արգելապատնեշներին եւ գլխիվայր շրջվել, իսկ վթարային իրավիճակ ստեղծած «Ջիպը», իրեն թողնելով անօգնական, հեռացել է վթարի վայրից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ