News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար ԱԺ է ներկայացրել Լեւոն Յոլյանի թեկնածությունը: Նկատենք, որ Լեւոն Յոլյանն այս ոլորտում նոր մարդ չէ. նա 9 տարի շարունակ զբաղեցրել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնը, 2016թ. փետրվարին նշանակվեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար: Սակայն կառավարության փոփոխությունից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը չցանկացավ նրա հետ աշխատել:

Այնպես ստացվեց, որ ԱԺ այս ընտրություններից առաջ Իշխան Զաքարյանը հրաժարական տվեց ՎՊ նախագահի պաշտոնից՝ հայտարարելով կրկին քաղաքականությամբ զբաղվելու եւ «Ծառուկյան» դաշինքի շտաբը գլխավորելու մասին: Ու հիմա Սերժ Սարգսյանը Լեւոն Յոլյանին է առաջադրել այդ թափուր պաշտոնում:

Նկատենք, որ Յոլյանը միշտ ձգտել է դառնալ ՎՊ նախագահ, տարիներ շարունակ լինելով Իշխան Զաքարյանի տեղակալը՝ նրա թիկունքում անթաքույց պայքարել է այդ պաշտոնի համար: Ու հիմա կատարվել է նրա երազանքը: Բայց ամեն ինչ առաջվա նման չէ:

2018թ. ապրիլից ամբողջությամբ ուժի մեջ կմտնի նոր Սահմանադրությունը, ըստ որի՝ վերահսկիչ պալատը վերածվելու է հաշվեքննիչ պալատի, եւ այդ մարմնի ղեկավարը լինելու է անկուսակցական, ավելին՝ այդ կառույցը զրկված է լինելու իր այսօրվա լայն գործառույթներից: Իսկ Յոլյանը, թեեւ դե յուրե անկուսակցական է, սակայն առավել քան սերտաճած է ՀՀԿ-ի հետ: 2013թ. նախագահական ընտրություններում նա Սերժ Սարգսյանի շտաբի պետի տեղակալներից մեկն էր: Այսինքն` Յոլյանը չի կարողանալու երկար վայելել ՎՊ նախագահի պաշտոնը. ապրիլից հետո շատ բան կփոխվի:

Ինչ վերաբերում է պալատի գործունեությանը, ապա Իշխան Զաքարյանի օրոք վերջին մեկ տարում այն գրեթե ոչինչ չէր «վերահսկում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ