News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Խոսակցությունները, թե Սեյրան Օհանյանը գնում-գալիս էր Գագիկ Ծառուկյանի մոտ, որպեսզի տեղավորվի վերջինիս ցուցակում, համառորեն տարածվում էին երկար ժամանակ: Սակայն օրերս Սամվել Բաբայանը հերքեց այդ լուրը, թե Ս. Օհանյանը բանակցել է Գագիկ Ծառուկյանի հետ: «Ինձ հայտնի չի եղել նման բանակցություն, չի էլ հետաքրքրել»,-ասել է Ս. Բաբայանը:

Սակայն «Ծառուկյան» դաշինքի մամլո պատասխանատու Իվետո Տոնոյանը հաստատել է, որ ինչ-ինչ հանդիպումներ եւ բանակցություններ տեղի են ունեցել. «Առ ժամանակ առաջ, այո, բազմաթիվ անգամներ Սեյրան Օհանյանը եղել է Գագիկ Ծառուկյանի մոտ՝ հանդիպման»:

Իվետա Տոնոյանը չի էլ հերքել, որ Օհանյանն առաջարկել է Ծառուկյանին միասին գնալ ընտրություններին, սակայն Ծառուկյանը մերժել է նրան եւ առաջարկել է խորհրդարանում հայտնվելուց հետո անդրադառնալ դրան:

Այստեղից կարելի է երկու հետեւություն անել՝ կամ Սամվել Բաբայանը ստում է, որ տեղյակ չի եղել բանակցություններից, կամ էլ Սեյրան Օհանյանը Սամվել Բաբայանից գաղտնի, կրկնակի խաղ է խաղացել՝ բանակցելով Ծառուկյանի հետ:

Հաշվի առնելով, որ Սամվել Բաբայանը, ինչպես ինքն է ասում, «սկզբից էլ այդ խաղի մեջ է եղել», այսինքն սկզբից էլ ղեկավարել է Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի գործողությունները, ապա քիչ հավանական է, որ Բաբայանը տեղյակ չի եղել Օհանյան-Ծառուկյան հանդիպումներից:

Հետեւաբար հարց է ծագում՝ ինչու է Բաբայանը փորձում սուտ ասել: Եվ ինչքանով դրանից հետո կարելի է հավատալ Բաբայանի այլ հայտարարություններին, որ, ասենք, «պարոն Քոչարյանը որեւէ առնչություն չունի դաշինքի հետ»:

Հիմա հավատա՞լ, թե՞ չհավատալ Սամվել Բաբայանի անկեղծությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ