News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանը հերքում է մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե ինքը զբաղվում է Արթիկի բնակչության բռնի կուսակցականացմամբ, ստիպելով վերջիններիս անդամագրվել ՕԵԿ-ին: «Այդ լուրերը հերյուրանքներ են, բացարձակ չեն համապատասխանում իրականությանը: Ես, որպես ոստիկանապետ, իրավունք չունեմ քաղաքականությամբ զբաղվելու եւ չենք էլ զբաղվում»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստիացրեց Տիգրան Պետրոսյանը: Հարցին, թե որքանով ինքը տեղյակ է, Արթիկում ընթանո՞ւմ է բնակչությանը բռնի ՕԵԿ-ացնելու գործընթաց, ոստիկանապետը բարկացած տոնով ասաց. «Դա մեզ չի հետաքրքրում, մենք զբաղվում ենք մեր առօրյա հոգսերով ու խնդիրներով: Վսյո այսքանով»: Ոստիկանապետն այնքան բարկացավ, որ առանց լսելու մեր հաջորդ հարցը՝ դրեց լսափողը:  

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Արթիկում ընթացող ՕԵԿ-ացման գործընթացը համակարգում է անձամբ ՕԵԿ քվոտայով վերջերս միլպետ նշանակված Տիգրան Պետրոսյանը, ով սպառնում է  անդամագրվելուց հրաժարվողներին: Նրա ճնշումների ներքո էլ, ըստ լուրերի, Արթիկի տարածաշրջանի գրեթե բոլոր գյուղապետերը ՕԵԿ-ական են դարձել:

Նկատենք, որ ՕԵԿ ղեկավարների մեծ մասը, մասնավորապես ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, Հեղինե Բիշարյանը, Արծրունի Աղաջանյանը, Հովհաննես Մարգարյանը արմատներով արթիկցի են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով այսօր հրավիրվել է կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ.Իվետա Տոնոյան
Այսօր ժամը 22:30-ին հրավիրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ…
Տեղի է ունցել ՀՅԴ-ԱԺՄ հանդիպումը
Կողմերը համակարծիք են եղել, որ միասնական օրակարգի ձեւավորումն ուղղված է լինելու ապագայի քաղաքականության մշակմանը եւ այլընտրանքային օրակարգ առաջարկելուն...
Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը պառակտվում է. հիմնադիր 5 ուժ որոշել է առանձնանալ
«Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր 8 կուսակցություններից 5-ը որոշում են կայացրել առանձնանալ...
Մեկ-մեկ էլ թող ծեծեն, ի՞նչ է պատահել. «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը դեմ է «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքին
Եթե խանգարվում է դա, դառնում ենք միասեռական, ու էդ եվրոպական արքուբարքը գալիս է էստեղ….
«Երկիր Ծիրանին» լքած ավագանու անդամները չեն բացառում համագործակցությունը նաեւ ՀՀԿ-ի հետ
Աշխատանքը դեռ առջեւում է, էժանագին շոուներին մասնակցելը մերը չէ…
Րաֆֆի Հովհաննիսյան․ՕՐՕ դաշինքի ուժերը կորոշեն՝ միասին հանդես գալ, թե առանձին
Ես շատ կցանկանայի, որ Գագիկ Ծառուկյանը չլքեր Ազատության հրապարակը մի քանի տարի առաջ, երբ կար հնարավորություն փոխել իրավիճակը, բայց դա նրա որոշումն էր․․․
Ամենաշատ