News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՅԴ-ն իր ուղեգիծը չի փոխել թե՛ իշխանություն եղած ժամանակ, թե՛ ընդդիմություն եղած ժամանակ։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, լճաշենցիների  հետ հանդիպմանը հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:

«ՀՅԴ-ն ցույց է տվել, որ միակ կուսակցությունն է, որ ինչքան վստահության քվե ստացել է ժողովրդից, փորձել է իր ծրագրերն իրականացնել: ՀՅԴ-ն իր ուղեգիծը չի փոխել թե՛ իշխանություն եղած ժամանակ, թե՛ ընդդիմություն եղած ժամանակ: Դաշնակցությունը երբեք ինքնանպատակ չի եղել իշխանություն, ոչ էլ՝ ինքնանպատակ ընդդիմություն»,- ասել է Մանոյանը:

Չնայած իշխանության հետ դաշնակից լինելուն՝ Մանոյանն ասել է, որ այդուհանդերձ, ՀՀԿ-ի հետ ունեն տեսակետների տարբերություն՝ ԼՂՀ խնդրի կարգավորման  հետ կապված: «Չենք ընդունում Մադրիդյան սկզբունքները, չենք ընդունել հայ-թուրքական արձանագրությունները»,- ասել է Մանոյանը։

Նա  նշել է , որ ՀՅԴ-ի համար երկրի ներսում չկան թշնամիներ, կան մրցակիցներ եւ ընդդիմախոսներ, եւ իրենք պատրաստ են համագործակցել այն բոլոր ուժերի հետ, որոնց հետ կունենան ընդհանուր հայացքներ:

Ըստ Մանոյանի՝ այսօրվա գործող քաղաքական ուժերից ՀՅԴ-ն միակն է, որ իսկապես սոցիալիստական կուսակցություն է, եւ իրենց նպատակներից մեկն է երկրի հարստության արդար բաշխումը ժողովրդի մեջ: «Կարեւոր չէ, թե ինչ է ասվում, կարեւորն այն է, թե ով է ասում: Կարեւոր է, որ դուք գիտակցեք, թե ում եք ընտրելու: Այդ կաշառքը հետո ձեզնից են վերցնելու, թող բոլոր վերցնողները վստահ լինեն, որ, կաշառք վերցնելով, ապագա հինգ տարում հարյուրապատիկ հետ են տալու: Ափսոս է, որ մենք այդպես ժողովրդին սովորեցնենք, որ մարդիկ փողով գան, ընտրվեն»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ